10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 19, 2014

Սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում՝  Նոյեմբերի 19-21-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, արևելյան շրջաններում կա թույլ տեղումների հավանականություն: Նոյեմբերի 22-23-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին` հարավ-արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 19-ի գիշերը և 23-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով: Երևանում`  Նոյեմբերի 19-21-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: 22-23-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են […]

Կփակվի՝ Կասկադից դեպի օպերա նայող գեղեցիկ տեսարանը. Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է. Կիրակի վաղ առավոտից ՛՛Սան տաֆե՛՛ սրճարանի անմիջական հարևանությամբ ակտիվ շինարարական աշխատանքներ էին ընթանում: Հակառակ բանվորների հավաստիացումներին, թե տեղում միայն սալիկապատման աշխատանքներ են կատարվում, առաջին հայացքից էլ հասկանալի էր, որ ինչ-որ նոր շինություն է կառուցվում, բետոնապատվում է տարածքը, և որն ավարտվելուն պես փակվելու է Կասկադից դեպի օպերա նայող գեղեցիկ տեսարանը:  Երգիչ, երգահան […]

Սուտ մատնություն՝ սեռական շահագործման մասին. Առավոտ

՛՛Առավոտ՛՛ թերթը գրում է. Երեկ Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ շարունակվեց  Զոյա Զարգարյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը:Նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի1-ին կետով և դատապարտվել ազատազրկման 2 տարի ժամկետով: ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն Զոյա Աշոտի Զարգարյանը հաղորդում է տվել: Այս տարվա մայիսին Վահագն Վարդանյանի և Գոհար Կիրակոսյանի կողմից […]

Էներգետիկ համակարգի խնդիրները խորացել են. Հայոց աշխարհ

՛՛Հայոց աշխարհ՛՛ թերթը գրում է. Տեւական ժամանակ սառեցված հայ-իրանական տնտեսական ծրագրերը, որոնք վերջին տարիներին ոչ մի կերպ չէր հաջողվում տեղից շարժել, վերջապես սկսել են ակտիվանալ։ Սառույցը սկսել է շարժվել ոչ միայն հայ-իրանական էներգետիկ համագործակցության ոլորտում, այլեւ Հայաստանի էներգետիկ համակարգում։ Վերջին տարիներին այստեղ դարձյալ ի հայտ են եկել խնդիրներ, որոնք ոչ միայն լուծում չեն ստացել, այլեւ […]

Եռյակը չի կողմնորոշվում. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, ոչիշխանական եռյակը դեռ հստակ որոշում չունի, թե երբ է վերադառնալու Ազատության հրապարակ: Երեկ ՀԱԿ ներկայացուցիչ Սամվել Աբրահամյանը դեկտեմբերի 10-ին հանրահավաք եւ երթ անելու իրազեկում է ներկայացրել քաղաքապետարան: Իրազեկումներ է ներկայացրել նաեւ “Ժառանգության” փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` դեկտեմբերի 5,6,7-ին Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու մասին: Սակայն հանրահավաքների հետ կապված հստակ որոշում չկա:  Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Ի՞նչու է մահացել քաջարանցի երիտասարդը. Հրապարակ

 Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բանվոր Արթուր Նահապետյանը, որը նոյեմբերի 17-ին եռակցման աշխատանքների ժամանակ ընկել էր պոչամբարի մեջ եւ մահացել, միակ զոհը չէ: Երեկ Քաջարանի բնակիչներից մեկը “Հրապարակ”-ի հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ նման դեպքեր այստեղ էլի են պատահել: Մի անգամ նույնիսկ երեխա է ընկել մոտ 2 կիլոմետրանոց խողովակաշարը, հայտնվելով մահաբեր քիմիկատների “գետում”, որից փրկություն չկա: Արթուր Նահապետյանի […]

Պատգամավորները՝ Ռոզա մայրիկին. Ժողովուրդ

 “Ժողովուրդ”-ի տեղեկություններով ԲՀԿ  նախագահ Գագիկ Ծառուկյանի մայրիկի՝ Ռոզա Ծառուկյանի ծննդյան օրն է: Թերթը  տեղեկացավ, որ Գ. Ծառուկյանը մոր ծնունդը նշելու է իրեն պատկանող “Փարավոն” ռեստորանում:  ԱԺ ԲՀԿ խմբակցության բոլոր անդամները հրավիրված են իրենց առաջնորդի մայրիկի տարեդարձին: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Զուրաբյանը մոլորվել է ԲՀԿ-ում. Իրավունք

Ըստ “Իրավունք”-ի, երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը խորհրդարանում մնացել էր միայնակ ու լքված, քանի որ ԱԺ ԲՀԿ խմբակցության ակտիվը՝ Նաիրա Զոհրաբյանն ու Ստեփան Մարգարյանը, ԱԺ նիստերին բացակայում էին։ Արի ու տես, որ առանց նրանց, պարոն Զուրաբյանն անգամ խորհրդարանի միջանցքներում չի կողմնորոշվում՝ ուր եւ ինչպես գնալ։ Եվ ահա վերջինս, հայտնվելով խորհրդարանի այն  հատվածում, որտեղ […]

Կաթողիկոսների հաշիվը ՀՅԴ-ն է փակել. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, անցած հանգստյան օրերին ՀՅԴ վերնախավն ընթրիքի է հրավիրել երկու կաթողիկոսներին՝ Արամ Ա-ին եւ Գարեգին Բ-ին: Ընթրիքը կայացել է “Ֆլորանս” ռեստորանում, մոտ 20 հավատավոր դաշնակցականների մասնակցությամբ: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՀոկտեմբերիԴեկտեմբերի