02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Զուրաբյանը մոլորվել է ԲՀԿ-ում. Իրավունք

Ըստ “Իրավունք”-ի, երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը խորհրդարանում մնացել էր միայնակ ու լքված, քանի որ ԱԺ ԲՀԿ խմբակցության ակտիվը՝ Նաիրա Զոհրաբյանն ու Ստեփան Մարգարյանը, ԱԺ նիստերին բացակայում էին։

Արի ու տես, որ առանց նրանց, պարոն Զուրաբյանն անգամ խորհրդարանի միջանցքներում չի կողմնորոշվում՝ ուր եւ ինչպես գնալ։ Եվ ահա վերջինս, հայտնվելով խորհրդարանի այն  հատվածում, որտեղ հիմնականում ԲՀԿ-ական պատգամավորների սենյակներն են՝ մոլորվել էր ու դիմել պատգամավորների օգնականներին, ովքեր  պատգամավորին ցույց տվեցին ճանապարհը, թե ինչպես գնալ, որ իր ուզած տեղը հասնի:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ