04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ի՞նչու է մահացել քաջարանցի երիտասարդը. Հրապարակ

 Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բանվոր Արթուր Նահապետյանը, որը նոյեմբերի 17-ին եռակցման աշխատանքների ժամանակ ընկել էր պոչամբարի մեջ եւ մահացել, միակ զոհը չէ: Երեկ Քաջարանի բնակիչներից մեկը “Հրապարակ”-ի հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ նման դեպքեր այստեղ էլի են պատահել:

Մի անգամ նույնիսկ երեխա է ընկել մոտ 2 կիլոմետրանոց խողովակաշարը, հայտնվելով մահաբեր քիմիկատների “գետում”, որից փրկություն չկա: Արթուր Նահապետյանի մասին Քաջարանում պատմում են, որ նա կապանցի էր, ապրում էր հոր եւ մոր հետ:

 Նոյեմբերի 17-ին նա աշխատելիս է եղել պոչամբարի խողովակաշարին կանգնած: Քաջարանում պատմում են նաեւ, որ երիտասարդն ընկել է ոչ թե սայթաքելու, ինչպես հաղորդվել է, այլ անվտանգության կանոնները չպահպանելու եւ աշխատելու ժամանակ պոչամբարի խողովակաշարի վերին կափարիչի վրա կանգնած լինելու պատճառով, որը կոտրվել է:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ