18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Մենք պահանջում ենք ու զգուշացնում. Հացադուլի մեջ գտնվող Դավիթ Սանասարյանը վստահ է

Արդեն երրորդ օը՝ հացադուլի մեջ գտնվող ՛՛ Ժառանգություն՛՛ խմբակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը րոպեներ առաջ facebook-ի իր էջում գրառել է.

Բարև ժողովուրդ

Մի քանի դիտարկում

Մինչ որոշ հստակեցումներ անելը շնորհակալությունս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր կողքիս են (տարածությունը դեր չի խաղում), զորակցում են ինձ կամ պահանջներս կիսում են…Ուժեղ եմ ձեզնով….

Երեկ տեղեկացա, որ ադրբեջանական պաշտոնական հորջորջողները հարցազրույցներում նշում են, թե իբր մենք խնդրում ենք, որ տղաներին հետ տան. Ձեր կարճ խելքին հասու չի, որ մենք տղերքի հիշատակը հարգում ենք, ու ձեզ խնդրելով՝ կանարգենք նրանց….Մենք պահանջում ենք ու զգուշացնում: Եթե ենթադրություններ են արել իմ հացադուլից, ապա սա պահանջ է, և ոչ երբեք խնդրանք….

Եթե Մինսկի խումբը չի կարողանում, ապա համամարդկային արժեքներից տարբեր ամբիոններում խոսացող ԱՄՆ նախագահ Օբաման և մյուս համանախագահող երկրի ղեկավար Օլանդը պետք է կամք դրսևորեն և իրենք պահանջեն ընկած տղաների վերադարձը…մարդու խեղումը, իրավունքի ոտնահարման ամենաստոր մեթոդն է…
Ռուսաստանի նախագահին չեն դիմում, իր ռազմավարական լռությունն ավելի ազնիվ է, քան թե դատապարտվի իր մատակարարած զենքից իրականացրած կրակը ու դրանից ածանցյալ անմարդկայնությունը….

Հ.Գ հպարտ եմ, որ մի ազգի ներկայացուցիչ եմ, մի պետության քաղաքացի եմ, որտեղ թշնամու գերուն և մարտի դաշտում զոհվածին չեն խոշտանգում. դիակները վերադարձնում են մարդկայնորեն…

Ընկերներս, Խնդրում եմ, ինձ մի խղճացեք, ես դրան արժանի չեմ, բոլորիցդ պինդ եմ հիմա ու ոգով ուժեղ, ֆիզիկապես լավ եմ զգում ու վստահ…

Պինդ մնացեք, թարմ մնացեք

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ