13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Հայաստանում է Կիպրոսի պատվիրակությունը

Նոյեմբերի 19-ին եռօրյա այցով Հայաստան է ժամանել Կիպրոսի Հանրապետության
Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի գլխավորած
պատվիրակությունը:

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի,
Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ
Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ Ազգային
ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ
համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ
Շարմազանովի, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած
պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության
թանգարան-ինստիտուտ եւ Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ