03 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց արտասահմանյան գործուղումների թիվն ավելացել է

Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց, ըստ որի Պետական պահպանության ծառայության զինծառայողների 2014 թվականի արտասահմանյան գործուղումների քանակի ավելացմամբ պայմանավորված` 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի հաշվին Պետական պահպանության ծառայությանը պետք է հատկացնել 25 միլիոն դրամ:

Գումարի տրամադրելու անհրաժեշտությունը պայմանավորված է բարձրաստիճան պաշտոնատար անձանց արտասահմանյան գործուղումների քանակի ավելացմամբ:
Արտասահմանյան գործուղումների ընթացքում բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղեկցող պետական պահպանության ծառայության զինծառայողների գործուղման ծախսերը վճարում է Կառավարությունը:

Նշենք, որ 2014 թվականի պետական բյուջեով Պետական պահպանության ծառայությանը գործուղումների համար հատկացվել է 75 միլիոն դրամ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ