14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հայկական հարցում Թուրքիան աջակցություն է ակնկալում Վատիկանից

Թուրքիան ակնկալում է, որ Վատիկանը Հայկական հարցում կաջակցի Թուրքիայի որդեգրած դիրքորոշմանը: Այս մասին լրագրողներին հայտնել է Վատիկանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Մեհմեթ Փաչաջըն, ով օրերիս իր հավատարմագրերն է հանձնել  Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ինին, գրում է Ermenihaber.am-ը:

Փաչաջըն լրագրողների պահանջով խոսել է Հայկական հարցի վերաբերյալ Վատիկանի դիրքորոշման մասին: Նա նշել է, որ Պապը շարունակ խոսում է երկխոսությունից  և խաղաղությունից, իսկ Թուրքիան էլ իրականում հայկական կողմի հետ ցանկանում է երկխոսություն մեջ մտնել: «Կարծում ենք, որ Թուրքիայի այս կեցվածքը և՛ աշխարհիկ, և՛  Վատիկանի նման կրոնական մեծ հեղինակությունների կողմից աջակցություն կստանա: Նման աջակցություն գոնե կարելի է ակնկալել: Աշխարհում երկխոսության համակիրները պետք է աջակցեն Թուրքիայի այս կեցվածքը»,- թուրք դիվանագետի խոսքերը մեջբերել է թուրքական «Սոն դաքիքա» լրատվական կայքը:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ