10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 13, 2014

Ծավալուն պատերազմ սկսելը Ալիևի կամ Սարգսյանի որոշելիքը չէ. Աշոտ Մանուչարյան

՛՛Ամեն մի այսպիսի միջադեպ զգուշացում է մեզ նախախնամության կողմից, որ ապրում ենք մի աշխարհում, որտեղ ամեն պահի բռնկումներ կարող են լինել՛՛,- այսօր կայացած մամլո ասուլիսին , անդրադառնալով երեկ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռի խոցմանը, ասաց ՛՛Ղարաբաղ՛՛ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: […]

ՀՀԿ-ի կոչը

՛՛Եկող տարվա տնտեսական քաղաքականության շեշտադրումներն են գործարար միջավայրի բարելավում, արտահանման զարգացում, հումքային ոլորտների զարգացում, կանխատեսվում է 4.1% տնտեսական աճ՛՛,-Ազգային ժողովում, ներկայացնելով ՀՀԿ խմբակցության դիրքորոշումը պետական բյուջեի նախագծի վերաբերյալ, ասաց խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Նա նկատեց, որ 2015 թվականի համար նախատեսվում է գնաճ չորս տոկոս, եկմուտներ-ՀՆԱ հարաբերակցությունը մի փոքր է աճելու: ՛՛Սա ևս բավական բարձր ցուցանիշ […]

Նա ամբողջովին սեւացել էր հարվածներից. ծնողների կողմից դաժանորեն ծեծված 2-ամյա Ալիսայի պատմությունը /ֆոտոշարք/

Այս պատմությունը ցնցել է ողջ համացանցը: Սանկտ-Պետերբուրգի հիվանդանոց է տեղափոխվել մի փոքրիկ՝ սարսափելի ծեծի հետքերով: Օգտատերերը գումար են հավաքել՝ երեխային օգնելու համար: aif.ru-ն ներկայացրել է, թե ինչ է եղել իրականում 2-ամյա Ալիսայի հետ եւ ինչպես է դասավորվել նրա հետագա ճակատագիրը:   Այս պատմությունը տեղի է ունեցել ամռան վերջին: Պետերբուգցի Նատալյա Մելնիկովան իր երեխայի հետ մանկական […]

Հանդիպում քրեակատարողական ծառայությունում

  Նոյեմբերի 13-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի ղեկավար-դեսպան Անդրեյ Սորոկինի հետ: Հանդիպմանը ներկա էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների բաժնի պատասխանատու Ռատկա Ռուբիլինան և նույն բաժնի ավագ օգնական Ինա Երանոսյանը:  Քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը ներկայացրեց ծառայությունում կատարված աշխատանքներն ու […]

Բարեփոխում անվան տակ ինչ ասես, բերեցիք, անցկացրիք. Ա. Մինասյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքով՝ առ այսօր պետական բյուջեի նշանակությունը չի կարևորվել ու արժևորվել: ԱԺ-ում, ելույթ ունենալով 2015 թվականի պետական բյուջեի նածագծի մասին, նա ասաց, որ ցանկացած նմանատիպ փաստաթուղթ պետք է իր մեջ ներառի երկրի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու ուղղված գործողությունները, սակայն դրանք չկան: ՛՛Բյուջեի նախագիծը վերածվել է միջանկյալ մի նպատակի, որի եկամտային […]

Ադրբեջանի հանցավոր եւ արկածախնդիր սադրանքը ցուցադրեց միջազգային հանրության հանդեպ նրա բացահայտ արհամարհանքը

Ադրբեջանի կողմից շփման գոտու մերձակայքում ուսումնամարզական թռիչք իրականացնող ԼՂՀ Պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերի ուղղաթիռի կործանումը հրադադարի ռեժիմի աննախադեպ խախտում է, որը հղի է հակամարտության գոտում լարվածության լուրջ խորացմամբ։ Ադրբեջանի հանցավոր և արկածախնդիր սադրանքը ոչ միայն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որոնմանն ուղղված ադրբեջանական կողմի պարտավորությունների կոպիտ խախտում հանդիսացավ, այլև ցուցադրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և, […]

Մի գայթակղեք ձեր հրաժարականներով մեզ. Շարմազանով/վիդեո/

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանավոը համաձայն է՝ պետական բյուջեն նախևառաջ քաղաքական փաստաթուղթ է: ՛՛Այն, որ մեր երկրում կան բազմաթիվ խնդիրներ, ու դրանք շուտափույթ լուծման անհրաժեշտություն ունեն, փաստ է, և ես բացառությամ մեկ-երկու ելույթի չլսեցի, թե ինչ ճանապարհով պետք է լուծենք այդ խնդիրնեն,առաջարկ չկար՛՛,-այսօր Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Շարմազանովը: Նշենք, որ նախքան այդ ընդդիմության […]

Այդ վտանգավոր միջադեպը տարածաշրջանում իրադրության հետագա սրացում կարող է հրահրել. Ն. Բորդյուժա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության /ՀԱՊԿ/ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան անդրադարձել է ադրբեջանական ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում ուղղաթիռի կործանմանը եւ նշել է, որ այդ վտանգավոր միջադեպը տարածաշրջանում իրադրության հետագա սրացում կարող է հրահրել եւ ուժեղացնում է իրենց անհանգստությունը, տեղեկացնում է РИАНовости–ն: ՛՛Այսօր մենք հրադադարի մասին պայմանավորվածությունների նոր խախտման ականատես եղանք: Ուղղաթիռի ոչնչացումը բռնության վտանգավոր դրսևորում է: […]

Թուրքիայի կրոնափոխ հայության մասին

Երևանում հայերենով և թուրքերենով լույս է տեսել Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, հայագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հայկազուն Ալվրցյանի ՛՛Կրոնափոխ հայերի խնդիրները Թուրքիայի Հանրապետությունում՛՛ մենագրությունը (խմբագիր` թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյան, ՛՛Էդիթ պրինտ՛՛ հրատարակչություն, Երևան, 2014, 150 էջ (թուրքերենը` 140 էջ), տպաքանակը` 500): Գիրքը հրատարակվել է ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՀոկտեմբերիԴեկտեմբերի