20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թուրքիայի կրոնափոխ հայության մասին

Երևանում հայերենով և թուրքերենով լույս է տեսել Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, հայագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հայկազուն Ալվրցյանի ՛՛Կրոնափոխ հայերի խնդիրները Թուրքիայի Հանրապետությունում՛՛ մենագրությունը (խմբագիր` թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյան, ՛՛Էդիթ պրինտ՛՛ հրատարակչություն, Երևան, 2014, 150 էջ (թուրքերենը` 140 էջ), տպաքանակը` 500):
Գիրքը հրատարակվել է ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում, ՛՛Մշակույթ եւ հասարակություն՛՛ ՀԿ-ի իրականացրած ծրագրի արդյունքում։ 

Այն թուրքերեն է թարգմանել Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի աշխատակից Տիրան Լոքմագյոզյանը:

Գրքում ներկայացվում է Օսմանյան կայսրությունում եւ Թուրքիայի Հանրապետությունում հայերի կրոնափոխության մի քանի կարեւոր դրվագների համառոտ պատմությունը: Առանձին գլուխ է հատկացված համշենահայերի եւ Դերսիմի հայերի կրոնափոխության խնդրին: Առավել հանգամանորեն արծարծվում են Հայոց ցեղասպանության շրջանը եւ դրան հաջորդած ժամանակաշրջանի իրադարձությունները՝ մինչեւ մեր օրերը, ինչպես նաեւ՝ կրոնափոխ հայերի արդի խնդիրները եւ դրանց նկատմամբ Թուրքիայի իշխանությունների վերաբերմունքը:
Մենագրության հայերեն ու թուրքերեն հրատարակությունների շնորհանդեսը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 14-ին` ժամը 12:00-ին, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում: Սիրով հրավիրում ենք բոլոր ցանկացողներին:
Հասցեն` Երևան, Գյուլբենկյան 38, 5-րդ հարկ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ