10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 13, 2014

Անհրաժեշտ է կրկնապատկել մեր ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման հարցում. ԱՄՆ Պետդեպարտամենտ

ԱՄՆ Պետդեպարտամենտը իր անհանգստությունն է հայտնել շփման գծում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որի ժամանակ հայկական ուղղաթիռ է կործանվել: CNN-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջենիֆեր Փսակին այս կապակցությամբ հայտնել է. ՛՛Վերջին իրադարձությունները դարձան եւս մեկ հիշեցում այն մասին, որ անհրաժեշտ է կրկնապատկել մեր ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման հարցում, ինչպես նաեւ իջեցնել լարվածությունն ու պահպանել հրադադարը՛՛:

Նիկոլի նոր միսիան վայրահաչելն է. ԲՀԿ-ից՝ Փաշինյանին

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն արձագանքել է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթին, որտեղ քննադատություններ կան նաև ԲՀԿ-ի վերաբերյալ: ՛՛Նիկոլ Փաշինյանի մոտ երևի վառ երևակայության զգացումը այնքան է զարգացել, որ մոռանում է դեպքերի և դեմքերի իրական պատկերները: ԱԺ ամբիոնից կուրծք ծեծող պատգամավորը համարձակվում է Բարգավաճ Հայաստանին մեղադրել այն բաների մեջ, որի մասին բազմիցս հնչել են […]

Այ, ես գոռում, ղժում էի, որ պետք է չմոռանանք, ՛՛թուրքությունից՛՛ գնացել է այդ քալին

՛՛Իրենք են նեղված, աբիժնիկ են, իրենք են ամեն կերպ ուզում պատերազմ սկսել, ագրեսիա են ուզում տարածեl, բայց մենք այդքան խելք ունենք, որ նրանց սադրանքներին չտրվենք”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը` անդրադառնալով Ադրբեջանի կողմից ուղղաթիտը պայթեցնելու միջադեպին: ՛՛Ադրբեջանական կողմը ինչ ուզում է թող անի, մենք հո չե՞նք կարող անընդհատ լսել […]

Կիսագուլպայի միջից թմրամիջոց է հայտնաբերվել

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու, իրացնելու և օգտագործելու կասկածանքով, Այգավան գյուղից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Գալուստ Ա.-ին: Խուզարկությամբ նրա կիսագուլպայի միջից հայտնաբերվել է թղթե փաթեթ՝ կանեփի յուրահատուկ հոտով, մանրացված կանաչ զանգվածով: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

ԲՀԿ-ի գործընկերները թող իրենց մասին մտածեն…ժողովուրդը գրգռված է

ԱԺ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ 2015թ-ի ՀՀ պետբյուջեի նախագծում ոչ մի ռազմավարական ծրագրի տեսլական չկա: Այսօր ԱԺ նիստում բյուջեի վերաբերյալ ելույթում նա բյուջեն անվանեց անողնաշար: ՛՛Պատկերացնո՞ւմ եք՝ Կառավարության բյուջեում ոչ մի խոսք չկա աղքատության հաղթահարման նպատակային ցուցանիների մասին, չի ասում՝ այսօր աղքատությունն ինչքան է, ավելանալու է, թե պակասելու՛՛,-նկատեց նա: Փաշինյանը նկատեց, թե բյուջեում […]

ԱԻՆ-ի ու ՏԿՆ-ի միացմամբ կրճատումները շատ չէ, բայց կլինեն

՛՛Արտակարգ իրավիճակների և Տարածքային կառավարման նախարարությունների մաիվորումը որևէ կերպ չի թուլացնի մեկը մյուսին, ընդհակառակը՝ կնպաստի դրանց արդյունավետության բարձրացմանը՛՛,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար, նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտեյանը: Նրա խոսքով՝ այս երկու նախարարությունների միացման նպատակն ավելի արդյունավետ աշխատանքի կազմակերպումն է: Վաչե Տերտերյանը նաև նշեց, որ երկու գերատեսչությունների բյուջեն կառավարության […]

Թուրքիան բեռնատարներով էներգետիկ ըմպելիք է մատակարարում ԻՊ-ին

Ամեն օր Թուրքիայից Սիրիա է անցնում էներգետիկ ըմպելիքներով բեռնված 4-5 բեռնատար, գրում է Ermenihaber.am-ը: Այս մասին հայտնել է գերմանական ՛՛Բլումբերգ՛՛ գործակալությանը: Հաղորդվում է, որ «Իսլամական պետություն»ահաբեկչական խմբավորման զինյալները, մասնավորապես գիշերային հերթապահություն անցկացնողները զգոնությունը պահելու նպատակով մեծ քանակությամբ էներգետիկ ըմպելիք են սպառում:  ՛՛Բլումբերգ՛՛-ը մի թուրք գործարարից տեղեկացել է, որ ամեն օր Թուրքիայի կողմից 4-5 բեռնատար է անցնում […]

Լեգենդարները չեն հավատում Հայաստանի հավաքականի հաղթանակին/վիդեո/

“Արարատ-73”-ի լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը չի հավատում, որ Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վաղը կարող է հաղթել Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականին: Նա հավատացած է, որ նոյեմբերի 14-ին մեր ազգային հավաքականի համար ամենադժվար խաղն է լինելու: “Մենք բոլորս ուզում ենք, որ մերոնք լավ հանդես գա, սակայն պետք է իրադարձություններին ռեալ նայել: […]

Պատասխանատվությունը կրում են բացառապես Բաքվի իշխանությունները. ԱԺ նախագահ

Ազգային ժողովն այսօրվա նիստը սկսեց մեկ րոպե լռությամբ՝ հարգելով Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական կողմից ուսումնավարժական թռիչքի ժամանակ ուղղաթիռի խոցման հետևանքով զոհվածների հիշատակը: Ապա ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անդրադարձավ ցավալի միջադեպին: ՛՛Սա պաշտոնական Ադրբեջանի կողմից հերթական սադրիչ գործողությունն է` ուղղված տարածաշրջանի փխրուն անվտանգությանը՛՛,-ասաց նա և հիշեցրեց, որ օգոստոսյանն դեպքերից հետո ԵԱՀԿ-ի ջանքերը խաղաղություն հաստատելու ցինիկ ձևով անտեսվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՀոկտեմբերիԴեկտեմբերի