20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ի գործընկերները թող իրենց մասին մտածեն…ժողովուրդը գրգռված է

ԱԺ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ 2015թ-ի ՀՀ պետբյուջեի նախագծում ոչ մի ռազմավարական ծրագրի տեսլական չկա: Այսօր ԱԺ նիստում բյուջեի վերաբերյալ ելույթում նա բյուջեն անվանեց անողնաշար: ՛՛Պատկերացնո՞ւմ եք՝ Կառավարության բյուջեում ոչ մի խոսք չկա աղքատության հաղթահարման նպատակային ցուցանիների մասին, չի ասում՝ այսօր աղքատությունն ինչքան է, ավելանալու է, թե պակասելու՛՛,-նկատեց նա: 

Փաշինյանը նկատեց, թե բյուջեում ատառոց հարցեր կան, օրինակ՝ սահմանապահ Չինարի , Բարեկամավան համայնքների դոտացիաները նախորդ տարվա նկատմամբ նվազել է այն դեքպում, երբ անընդհատ խոսում են սահմանապահ համայքներից: Պատգամավորը հուշում է՝ խոսքը ոչ թե մի քանի գյուղի ավել գումար տալու մասին է, այլ՝ Զինված ուժերի թիկունքը պահելու: ՛՛Հույս ունեմ, որ կառավարությունը գիտակցում է, որ սա ոչ իշխանական եռյակի դեպքը չէ, որ ամառը ասեն աշուն, աշունն ասեն ձմեռ, ձմեռն ասեն գարուն՛՛:

Պատգամավորն անդրադառնալով ոչ իշխանական եռյակին՝ շեշտեց. ՛՛՛՛Բարգաված Հայաստան՛՛ խմբակցության անադմաներն ասւոմ են՝ դե գիտեք ինչ, այս կառավարությունը ծանր ժառանգություն է ստացել նախորդից, կներեք, այդ ե՞ս էի նստած այստեղ, կառավարության բերած նախագծերը շուտ-շուտ անցկացնում, ես չէի:

Էլ չենք ասում, որ Տիգրան Սարգսյանի կառավարության մոթ յոթանասուն տոկոսի ժամանակ ԲՀԿ-ն եղել է կոալիցիայի անդամ: Այնպես որ ՛՛Բարգավաճ Հայաստանի՛՛ գործընկերները թող իրենց մասին մտածեն, ոչ թե Հովիկ Աբրահամյանի՛՛: Ըստ ՀԱԿ պատգամավորի՝ պետք է հասկանալ նաև, թե գործող կառավարության անդամները ինչու են այնտեղ աշխատում: ՛՛Ինձ համար հարց է , թե ինչու է մուլտիմիլիոնատեր Գագիկ Խաչատրյանն այնտեղ աշխատում, իր հետաքրքրվածությունը որն է: Նա այնտեղ է աշխատում, որ իր վարչական լծակներն օգտագործի, որ իր բիզնեսներին տերություն անի, թե՞ այս քաղաքցիների համար կոնկրետ հարց լուծի՛՛:

Նա հիշեցրեց, որ հարցրել է Գագիկ Խաչատրյանին՝ ինչ է զգում, որ թոշակառուներին երկու հազար դրամ են տալիս, իսկ այդ ընթացքում նրա բիզնեսները ծաղկում են ապրում: ՛՛Ես ուզում եմ հասկանալ՝ դուք որպես կառավարության անդամ, հասկանում եք՝ ինչ է նշանակում տարիներով նոր շոր չգնել, երեխեքի համար նոր շոր չառնել: Ասում եմ՝ եկեք հասկնանանք, դուք ինչ եք հագնում, ես՝ ի՞նչ, ասում է՝ ես լրագրողների մոտ հանվելու խասյաթ չունեմ: Դա ի՞նչ խոսելու ձև է պատգամավորի հետ, իբրև դուք փորձում եք ԱԺ-ի ամբիոնից գողակա՞ն գնալ: Ընդհանրապես խորհուրդ չեմ տա ոչ ձեզ, ոչ ձեր կառավարության որևէ անդամի մտքներով անցկացնել այդ բառապարաշարով, տոնով ինձ հետ խոսել: Ինչու՞, որովհետև դուք կոռոմպացված կառավարության անդամ եք, իսկ ես ԱԺ ընտրված պատգամավոր եմ, ու այդ տոնով խոսել ինձ հետ, նշանակում է իմ ընտրողների հետ այդ տոնով խոսել: Ես վստահեցնում եմ՝ ով որ կփորձի այդ տոնով ինձ հետ խոսել, չափազանց ծանր գին կվճարի՛՛:

Փաշինյանը կառավարության գործելակերպը անվանեց ՛՛կոռոպիցիոն սթրիպտիզ՛՛: ՛՛Ժողովուրդն այդ ձեր սթրիպտիզից ահագին գրգռված է, ու եթե առաջիկայում չվերանայեք ձեր հարաբերությունները Հայաստանի ու ժողովրդի հետ, վաղ թե ուշ ստիպված կլինեք հանվել՛՛:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց. ՛՛Այս վերջին ասածներն է՞լ ընդգրկենք բյուջեում՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ