20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լեգենդարները չեն հավատում Հայաստանի հավաքականի հաղթանակին/վիդեո/

“Արարատ-73”-ի լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը չի հավատում, որ Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վաղը կարող է հաղթել Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականին: Նա հավատացած է, որ նոյեմբերի 14-ին մեր ազգային հավաքականի համար ամենադժվար խաղն է լինելու:

“Մենք բոլորս ուզում ենք, որ մերոնք լավ հանդես գա, սակայն պետք է իրադարձություններին ռեալ նայել: Պորտուգալիայի թիմը բավական ուժեղ է: Մենք, նախ, պետք է խուսափենք արագ “գոլ ուտելուց”, այնուհետ՝ ուժեղացնել պաշտպանությունը”,- ասաց Արկադի Անդրեասյանը:

Էդուարդ Մարգարովը նույնպես չի հավատում, մեր  հավաքականի վաղվա հաղթանակին: “Պարզապես պետք է հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի՝ հիշելով, որ ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականն աշխարհի ամենաուժեղ հավաքականներից է: Վաղը դժվար խաղ է լինելու, սակայն մենք պետք է արժանապատիվ դուրս գանք դրա տակից: Յուրա Մովսիսյանը, ցավոք, այն վիճակում չէ, ինչ վիճակում որ կարող էր լինել, սակայն նրա ներկայությունը թիմում օգնող հանգամանք է: Մենք ուշադիր պետք է լինենք հատկապես կոնտրոնում, քանի որ բոլոր խաղերը դիտելիս պարզ է դառնում, որ Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպանությունն այնքան էլ ուժեղ չէ”,-ասաց նա:

Լեգենդար ֆուտբոլիստների կարծիքով, շատ կարեւոր է նաեւ մարզչի ով լինելը, նա պետք է ստեղծագործ մոտեցում ցուցաբերի: Նաեւ այստեղ կարեւոր է աշխատավարձի հարցը:

 “Ինչ վերաբերում է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Բեռնար Շալանդին, ապա նրա պարագայում խանգարիչ հանգամնանք է վերջինիս՝ հայերերին չտիրապետելը: Մինչդեռ խաղի նրբությունները թիմին հասկացնելու համար պետք է տիրապետել այդ հավաքականի ֆուտբոլիստների լեզվին: Ընդհանուր առմամբ, մեզ հայ մարզիչ է հարկավոր”,-ասաց Անդրեասյանը:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ