Այ, ես գոռում, ղժում էի, որ պետք է չմոռանանք, ՛՛թուրքությունից՛՛ գնացել է այդ քալին
՛՛Իրենք են նեղված, աբիժնիկ են, իրենք են ամեն կերպ ուզում պատերազմ սկսել, ագրեսիա են ուզում տարածեl, բայց մենք այդքան խելք ունենք, որ նրանց սադրանքներին չտրվենք”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը` անդրադառնալով Ադրբեջանի կողմից ուղղաթիտը պայթեցնելու միջադեպին: ՛՛Ադրբեջանական կողմը ինչ ուզում է թող անի, մենք հո չե՞նք կարող անընդհատ լսել թե թուրքը ինչ է ուզում: Այ, ես գոռում, ղժում էի, որ պետք է չմոռանանք, որ միասնական լինենք: Թող իրենք իմանան` մենք ինչ ենք ուզում՛՛,-հավելեց նա:
Ինչ վերաբերում է մեր բանակի պատրաստակամությանը, ապա գեներալն ասաց. ՛՛Մեր բանակը միշտ պատրաստ է պատասխան տալ, տեսե՞լ եք՝ էսքան ժամանակ հակառակորդը որևէ գործողություն անի, և մենք պատասխան չկարողանանք տալ, չի եղել տենց բան: Ադրբեջանն էդ քայլին գնացել է իր վախից և ՛՛թուրքությունից՛՛ ՛՛: ՀՀԿ պատգամավորի խոսքով՝ այս ամենից պետք է շատ կարևոր եզրակացություն անել, միասնական լինել: ՛՛Պետք չէ ուրիշի ջրաղացին ջուր լցնել: Մեր ազգի խնդիրն այն է, որ հենց մի լավ բան տեսնում է, անմիջապես մոռանում է կարևորի, ազգի մասին՛՛:
Ըստ նրա՝ Ղարաբաղի ճանաչումն էլ միայն մեզանից կախված չէ: ՛՛Գոյություն ունի գեոպոլիտիկա, որը շատերը չեն էլ հասկանում: Եթե մեր ճանաչելով ինչ-որ բան փոխվի, հենց այսօր էլ կարող ենք հավաքվել և ճանաչել Ղարաբաղի անկախությունը, սաղ էլ կքվեարկեն, բայց մենք մեր ձեռով հո մեզ չենք խփի… Մենք փոքր պետություն ենք, պետք է քայլենք աշխարհի հետ՛՛:
Գեներալն ասաց, թե իրենք՝ ի դեմս Երկրապահ կամավորական միության, պատրաստ են պատերազմի վերսկսման դեպքում զինվել: ՛՛ԵԿՄ-ն պատրաստ է, եթե Աստված մի արասցե, եթե դրա անհրաժեշտությունը լինի, մենք կազմ ու պատրաստ ենք: Եթե մեր նախագահները որոշեն, հենց այսօր պատրաստ ենք զենք վերցնել ու գնալ պատերազմելու: Երկրապահները միշտ էլ կանգնած են մեր բանակի կողքին: Մենք հենց այնպես ոչինչ չենք ասում: Մենք միշտ պատրաստ ենք՛՛,-եզրափակեց Ս. Սարոյանը: