20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ի կոչը

՛՛Եկող տարվա տնտեսական քաղաքականության շեշտադրումներն են գործարար միջավայրի բարելավում, արտահանման զարգացում, հումքային ոլորտների զարգացում, կանխատեսվում է 4.1% տնտեսական աճ՛՛,-Ազգային ժողովում, ներկայացնելով ՀՀԿ խմբակցության դիրքորոշումը պետական բյուջեի նախագծի վերաբերյալ, ասաց խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Նա նկատեց, որ 2015 թվականի համար նախատեսվում է գնաճ չորս տոկոս, եկմուտներ-ՀՆԱ հարաբերակցությունը մի փոքր է աճելու: ՛՛Սա ևս բավական բարձր ցուցանիշ է, իսկ դա կապվում է հարկային  արտոնությունների տրամադրմամբ, որ իր առջև դրել է կառավարությունը ներդրումային դաշտին ավելի մեծ հնարավորություններ շնորհելու համար՛՛:

Նա նշեց, որ ՀՀ-ն արտաքին պետական պարտքի ցուցանիշով կմնա որպես նվազ կամ միջին արտաքին բեռ ունցող երկիր: ՛՛Չնայած ընդդիմադիրներն այլ թվեր էին ասում, սակայն այն իրողությունն ու ծրագրերը, որ կառավարությունը դրել է իր առջև, կտանի վերջնական իր այդ արդյունքի ապահովմանը:՛՛

Գ. Մելիքյանը բյուջեն իրատեսական է համարում, հավասարակշռված, այն պետության գործառույթների իրականացման տեսնակյունից արտացոլում է երկրում եղած դրական ու իրական ազդեցությունները: ՛՛Սոցիալական ուղղվածություն ունի, միտված է ազգաբանկչության սոցիալական վիճակի բարելավմանը, աղքատության, արտագաղթի ու գործազրկության նվազեցմանը: ՀՀԿ-ը կողմ է քվեարկելու և կոչ ենք անում  մեր գործընկերներին ավելի սթափ մտածել այն առումով և կատարել այն գործընթացները, որ կտանեն բյուջեի իրագործմանը՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ