20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մի գայթակղեք ձեր հրաժարականներով մեզ. Շարմազանով/վիդեո/

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանավոը համաձայն է՝ պետական բյուջեն նախևառաջ քաղաքական փաստաթուղթ է: ՛՛Այն, որ մեր երկրում կան բազմաթիվ խնդիրներ, ու դրանք շուտափույթ լուծման անհրաժեշտություն ունեն, փաստ է, և ես բացառությամ մեկ-երկու ելույթի չլսեցի, թե ինչ ճանապարհով պետք է լուծենք այդ խնդիրնեն,առաջարկ չկար՛՛,-այսօր Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Շարմազանովը: Նշենք, որ նախքան այդ ընդդիմության ու ԲՀԿ-ի գործընկերները քննադատել էին բյուջեն ու ասել, որ դեմ են քվեարկելու:

՛՛Այն, որ ընդդիմությունը պետք է քննադատի, իշխանությունն աշխատի, դա պարզ է, բայց եթե մենք լսենք ոչ իշխանական ընկերներին ու մի պահ գնայինք ձեր տրամաբանությամբ, ժողովուրդը բյուջե չէր ունենա: Եթե մի բան քննադառում եք, պետք է մեկ այլ բան առաջարկեք՛՛,-հավելեց նա: Շարմազանովը նկատեց, որ այս բյուջեին ՛՛ինչ անուն ասեց տվեցին՛՛: ՛՛Բյուջեն հստակ ունի սոցիալակն ուղղվածություն՛՛,-հայտարարեց նա՝ հիշեցնելով, որ մեծ մասն ուղղված են սոցիալական ոլորտին ու ազգային անվտանգությանը և պաշտպանությանը: ՛՛Կանգնում եք, ասում եք՝էս չկա, էն չկա, Ադրբեջանում սա զարգացած է, այն զարգացած է, եթե Հայաստանում նավթահոր կամ նոր գազի պաշար եք գտել, ասեք մենք էլ իմանանք: Չի կարելի ամբոխահաճո պոպուլիստական քաղաքականություն տանել ու Հայաստանը համեմատել Ադրբեջանի հետ՛՛:

Անդրադառնալով Ռուբիկ Հակոբյանի՝ կառավարությանն ուղղված կոչին, թե պետք է հրաժարական տան՝ ԱԺ փոխնախագահն ասաց. ՛՛Ասում են՝ ռոմանտիկ եղեք, ավելորդ ռոմանտիզմը խանգարում է ոչ միայն իշխանությանն ու ընդդիմությանը, այլև առաջին հերթին հասարակությանը և ժողովրդին: Մենք կուշտ ենք այդ ռոմանտիզմից, դուք վաղուց արդեն հրաժարական եք տվել, և մի գայթակղեք ձեր հրաժարականներով մեզ՛՛: 

Ինչ վերաբերում է Լևոն Զուրայանի հայտարարությանը, թե այս կառավարությունը ժամանակավոր է, ապա նա նշեց. ՛՛Եթե դուք քաղաքական դաշտում ժամանակավոր եք, ապա մի կարծեք, որ այս կառավարության գործունեությունը ժամանակավոր է՛՛: Ըստ նրա՝ կառավարությունն ունի հստակ ծրագրեր ու թիրախներ, որոնց կատարման ուղղությամբ էլ գնում է: ՛՛Ինձ մեկ-մեկ թվում է՝ դուք մտածում եք՝ Հայաստանը Շվեցարիան է կամ Լուքսենբուրգը, որը չունի ոչ անվտանգության, ոչ պաշտպանության խնդիր, ոչ հարևանների հետ խնդիր: Եթե երազանքներն են, իմ ցանկությունները ձեզնից ավելի շատ են՛՛:

Շարմազանովի խոսքով՝ լուծում պիտի տան: ՛՛Իմ հինգ տարեկան տղան էլ կարող է կանգնել, ասել՝ պապա, սա չկա, սա չկա, բայց լուծում տվեք՛՛: Նա ընդգծեց, որ կառավարության անդամներն էլ ականջալուր կլինեն այստեղի ելույթներին ու հնչած առաջարկների հետ:  ՛՛Եթե ձեր խելքին ընկնի մեծամասնությունը մի պահ, ապա բյուջեն մերժում ենք, ինչ ենք բերում փոխարենը, ոչինչ՛՛:

Նա հայտարարեց՝ պետք է լինել իրատեսական, ըստ այդմ՝ ՀՀԿ-ը կողմ է քվեարկելու բյուջեին: 

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի հայտարարությանը, թե մշտական թշնամիներ չկան, Շարմազանովն ասաց. ՛՛Հանրապետականի համար չկան թշնամիներ, Հանրապետականի համար դուք բոլորդ բարեկամներ եք, այս կառավարության համար ևս դուք բոլորդ բարեկամներ եք՛՛:

Տեսանյութը՝ քիչ անց:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ