Նա ամբողջովին սեւացել էր հարվածներից. ծնողների կողմից դաժանորեն ծեծված 2-ամյա Ալիսայի պատմությունը /ֆոտոշարք/
Այս պատմությունը ցնցել է ողջ համացանցը: Սանկտ-Պետերբուրգի հիվանդանոց է տեղափոխվել մի փոքրիկ՝ սարսափելի ծեծի հետքերով: Օգտատերերը գումար են հավաքել՝ երեխային օգնելու համար:
aif.ru-ն ներկայացրել է, թե ինչ է եղել իրականում 2-ամյա Ալիսայի հետ եւ ինչպես է դասավորվել նրա հետագա ճակատագիրը:
Այս պատմությունը տեղի է ունեցել ամռան վերջին: Պետերբուգցի Նատալյա Մելնիկովան իր երեխայի հետ մանկական հիվանդանոցում պառկած է եղել, երբ տեսել է, թե ինչպես է մի երիտասարդ կին զբոսնում փոքրիկ երեխայի հետ, ում դեմքին դաժան ծեծի սարսափելի հետքեր են եղել:
՛՛Նա լրիվ սեւ էր հարվածներից: Աչքերն ընդհանրապես չէին երեւում՛՛,- պատմել է Նատալյան: Կինը երեխային ուղեկցող աղջկանից հարցրել է, թե ինչ է պատահել, վերջինն էլ ասել է, որ 2 տարեկան Ալիսային ծեծի է ենթարկել սեփական մայրը: Երեխային ոչ ոք չի այցելել, եւ նրան խնամել են հիվանդասենյակի հարեւանուհիները:
Նատալյան բժիշկներից իմացել է, որ երեխային հիվանդանոց են բերել մայրն ու խորթ հայրը: 22-ամյա խորթ հորը՝ Ալեքսանդր Պիմոնովին եւ 20-ամյա մորը՝ Տատյանա Դանիլենկոյին ոստիկանությունն անմիջապես ձերբակալել է: Երեխայի մայրը պնդելիս է եղել, որ փոքրիկը պարզապես վայր է ընկել, սակայն բժշկական եզրահանգումը ցույց է տվել, որ երեխային ծեծել են:
՛՛Ալիսայի վրա կենդանի տեղ չկար, մեջքն էլ այրված էր, հրաշք է, որ նա չէր մահացել՛՛,- պատմել է Նատալյան:
Նա պատմել է, որ Ալիսան ոչ մեկի չի ժպտացել, ավելին, նա ինքնուրույն է փորձել հավաքել իր անկողինը: Մի քանի օր անց իր 14-ամյա դստեր հետ հիվանդանոցում է հայտնվել Իրինա Ռեուտովա անունով մի կին, ում դուստրը եւս առողջական խնդիրներ ուներ: Իրինան եղել է միակ կինը, ում մոտ գնացել է Ալիսան, ավելի գրկել է նրան ու նրա գրկքում քնել:
Իրինան հիվանդանոցում դարձել է Ալիսայի մայրը, միայն Իրինային է երեխան թույլ տվել հագնցել իր շորերը: Երբ Իրինայի դստերը դուրս են գրել հիվանդանոցից, նա մնացել է այնտեղ Ալիսայի հետ, որ խնամի նրան:
Ավելի ուշ Ալիսային այցելելու է եկել նրա տատիկը, ում հետ ծանոթացել է Իրինան: Նա պատմել է, որ երեխան ծնվել է Մագնիտագորսկում, Ալիսայի մայրը՝ Տատյանան, ամուսնուց բաժանվել է հարսանիքից մի քանի ամսի անց: Տանյան շուտով նոր սիրեկան է գտել՝ Ալեքսանդրը: Տատիկն ասել է, որ տղան շատ է սիրել ալիսային, իր սեփական երեխան է համարել: Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Պետերբուրգ:
Տատիկը պատմել է, որ Ալեքսանդրը սկսել է ծեծել երեխային, մի անգամ նա երեխային եռամն ջրի տակ է պահել, հետո գլուխը խփել է լոգախցիկին:
Օրենքով երեխան պետք է մնա տատիկի հետ: Իրինան ցանկանում է որդեգրել երեխային, սակայն դրա իրավունքը չունի: Իրինան սկսել է հաճախ այցելել փոքրիկին, դարձել է նրա կնքամայրը:
Շուտով տատիկը երեխայի հետ տեղափոխվել է Մագնիտագորսկ, սակայն Իրինան ասել է, որ հաճախ կայցելի նրան: Նա նշել է, որ թույլ չի տա, որ Ալիսային որեւէ մեկը կրկին նեղացնի: