10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 6, 2014

Կարտահանձնե՞ն Զապին Չեխիա. Հայկական ժամանակ

Գյումրեցի օրենքով գալ Անդրանիկ Սողոյանի (առավել հայտնի է Զապ մականու­նով) պաշտպան Վահագն Մարտիրոսյանը ՀՀ վերաքն­նիչ քրեական դատարան է բողոքարկել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական  շր­ջանների ընդհանուր իրա­վասության դատարանի որոշումը՝ Սողոյանին կալանավորելու մասին: Թեմային անդրադարձել է “Հայկական ժամանակ”-ը: ՀՀ գլխավոր դատա­խազությունը դատարանին միջ­նորդել էր 30 օրյա ժամկետով կալանավորել Սողոյանին: Դա­տարանը բավարարել Էր դատա­խազության միջնորդությունը: Նույն օրը երեկոյան […]

Տղերք, հանգստացեք, սա ձեր դաշտը չէ. Հրապարակ

Ազգային ժողովի պատգամավոր  Կարեն Կարապետյանը “Հրապարակ” օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական խնդիրներին: Ըստ նրա, քաղաքական պայքարը պետք է առաջին հերթին գաղափարական հիմք ունենա ու տրամաբանություն։ Բոլոր կողմերին է դա վերաբերում։ “Ցավում եմ, բայց մեր իրականության մեջ քաղաքական պայքարը վերածվել է սոսկ անձնական վիրավորանքների հարթակի՝ “ինքդ ես հիմար” սկզբունքով, եւ անձնական շահերի սպասարկման միջոցի, […]

Աշխատավարձի փոխարեն՝ ցեմենտ. Ժողովուրդ

Հրազդանի ցեմենտի գործարանի աշխատակիցները կրկին պարապուրդի են մատնվել: Չնայած այն բանին, որ գործարանը դեռ երկու ամիս էլ չկա, ինչ գործում է, կրկին դադարել է արտադրանք տալ: Գործարանի աշխատակիցները “Ժոդովուրդ”-ի հետ զրույցում ասել են, որ գործարանի տնօրինությունը որոշել է նոյեմբերի 15-ից անորոշ ժամանածով դադարեցնել գործարանի աշխատանքները: Աշխա­տակիցները փորձել են գործարանի տնօրինությունից պարզել, թե այդ դեպքում ինչպես […]

Կճոյանը չբարեւեց գեներալին. Չորրորդ իշխանություն

Նախօրեին Էջմիածնում տեղի են ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի օծման 15–ամյակին նվիրված միջոցառումներ։ Ըստ “Չորրորդ իշխանության”, եկեղեցու մոտ համախմբված են եղել ՀՀԿ–ական պատգամավորները, պաշտոնյաները եւ սպասել են Սերժ Սարգսյանի այցին։  Այդ ընթացքում եկեղեցի է մտել Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ընդ որում՝ անցել է առանց նրանց բարեւելու։ ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի աչքից […]

Երեւանի “պիցայանոցներում” խեղդվում են. Առավոտ

Այսօր Երեւանում խրախճանքի, սնվելու հա­տուկենտ օբյեկտներ կան, որոնք ունեն ծխողների սրահ եւս: “Պիցայանոցներից” սկ­սած` թեյարաններով ու “բիստրոներով” վեր­ջացրած, սրահում ծխի ամպ է գոյանում: Թեման հետաքրքրել է “Առավոտ”-ի թղթակցին: Օբ­յեկտների տերերը, բիզնեսի “շահերից” ելնե­լով, որեւէ հաճախորդի խաթրին չեն կպնում եւ չեն էլ կարողանում օդափոխությունն այն­պես կազմակերպել, որպեսզի զոնե օդը փոքր-ինչ մաքրվի: Քաղաքակիրթ աշխարհում վաղուց հասա­րակական բոլոր […]

Մայորը հայհոյել է ու ծեծել զինվորներին. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Թոռնիկ Սադոյանի եւ մյուսների գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:  Գործի մանրամասները ներկայացնում է “Ժամանակ” օրաթերթը: Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լեռնիկ Աթանյանի նախագահությամբ: 31-ամյա Թոռնիկ Սադոյանը բարձրագույն զինվորական կրթություն ունի: Զբաղեցրել է զորամասի պարենային ծառայության պետի պաշտոնը, կոչումով՝ մայոր: Նա մեղավոր է ճանաչվել մի շարք հոդվածներով՝ իր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՀոկտեմբերիԴեկտեմբերի