06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Տղերք, հանգստացեք, սա ձեր դաշտը չէ. Հրապարակ

Ազգային ժողովի պատգամավոր  Կարեն Կարապետյանը “Հրապարակ” օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական խնդիրներին:

Ըստ նրա, քաղաքական պայքարը պետք է առաջին հերթին գաղափարական հիմք ունենա ու տրամաբանություն։ Բոլոր կողմերին է դա վերաբերում։

“Ցավում եմ, բայց մեր իրականության մեջ քաղաքական պայքարը վերածվել է սոսկ անձնական վիրավորանքների հարթակի՝ “ինքդ ես հիմար” սկզբունքով, եւ անձնական շահերի սպասարկման միջոցի, ուր հաճախ ընդամենը ստամոքսի խնդիր են լուծում։ Կներեք, եթե փոքր-ինչ կոպիտ է հնչում, բայց, ցավոք, առկա իրավիճակին բնորոշ է։ Ո՞րն է քաղաքական հարաբերությունների ներկայիս հայկական մոդելը մեր քաղաքական որոշ ուժերի կամ գործիչների տեսանկյունից, ի՞նչ ենք ուզում մենք ունենալ։

Իշխանություն, որի միակ խնդիրն է “ուտել, պառկել, գիրանալ” (ոմանց համար հատուկ ուզում եմ շեշտել, որ մեջբերում եմ Աթաբեկ Խնկոյանից), թեկուզ արմատները ոչնչացնելու հաշվին, անհետեողական ընդդիմություն, որի գլխավոր խնդիրն “ուտել, պառկել, գիրանալու” համար իշխանության գա՞լն է:

Իսկ հասարակությո՞ւնը… Որեւէ մեկն ուզո՞ւմ է լսել հասարակության կարծիքը, մտածել նրա մասին, երկրի մասին… Իհարկե, խոսքը բոլորի մասին չէ. Ես տեսնում եմ եւ դիմադիր, եւ ընդդիմադիր դաշտում մարդկանց, ովքեր ազնիվ  են իրենց մոտեցումներում եւ քայլերում, որոնք շատ հարգված են իմ կողմից: Բայց եւ քիչ չեն, այսպես կոչված, թանի մեջ ընկած ճանճերը, որոնց գլխավոր խնդիրն ուրիշի ձեռքերով շագանակներ հանելն է, առկա իրավիճակում իրենցը փախցնելը, իրենց այսրոպեական հարցերը կարգավորելը: Տղերք, հանգստացեք, սա ձեր դաշտը չէ:

Չի կարելի շարժվել բացառապես”քաղաքականությունն անբարոյականություն է” սկզբունքով ու համարել, որ ինչքան անբարո ես, այնքան լավ քաղաքական գործիչ ես:
Ափսոսում եմ, բայց չգիտես ինչու ներկայիս քաղաքական հարաբերությունների, ներքաղաքական վիճակի մասին մտածելիս մտքիս առաջին հերթին սիրված պոետի տողերն են գալիս. “Աշուն է, անձրեւ… Ստվերներն անձեւ, դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ։ Անձրեւ ու անձրեւ…”։

Հարցազրույցն ամբողջությամբ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ