10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 6, 2014

Ազատել է

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արա Այվազյանին  Ֆինլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին: Վերջինիս փոխարեն համատեղության կարգով Ֆինլանդիայում ՀՀ դեսպան է նշանակվել Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը: 

Վարչապետի խնդրանքով՝ մեծ ներդրում է անելու

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված և Երևան քաղաքի Կոնդ թաղամասում գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում կառուցապատման նախապատրաստական միջոցառումների մասին: Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը պարզաբանեց, որ այս որոշմամբ սկսում են նախապատրաստական աշխատանքներ՝ ՛՛Հին Երևան՛՛ ծրագիրն արդյունավետ և լիարժեք իրականացնելու համար: ՛՛Ցանկալի է, որ […]

Կցանկանայի` դա աղջիկ ինձ ասեր. Աշոտյանը` իր ու եռյակի թեժությունից /վիդեո/

”Թեժ աշուն չի լինելու, ինչպես և չի եղել ոչ մի անգամ այս երկրում”,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: ”Որպեսզի ինչ-որ բան տաքացնես, թեժացնես, պետք է կարողանաս ավելցուկ էներգիա արտադրես: Ես կարծում եմ, որ եռյակի էներգիան հազիվ հերիքում է իր ընթացիկ գործունեության համար, ուր մնաց թե ինչ-որ բան տաքացնելու կամ թեժացնելու:  Առավել […]

Գողացավ ու խոստովանեց

Ոստիկանության Չարենցավանի բաժին դիմած կինը հայտնել էր, որ աշխատասենյակից գողացել են իր բջջային հեռախոսը:Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Չարենցավան քաղաքի դպրոցներից մեկի մոտից բերման է ենթարկվել 1947 թ. ծնված Վալենտին Ս.-ն: Նա խոստովանել է, որ հեռախոսը գողացել է ինքը և ներկայացրել է այն:Կատարվում է հետաքննություն: Այս մասին տեղեկացանք ՀՀ ոստիկանության կայք-էջից:

Ազնավուրի մայրը եւ հայաստանյան բայաթին /վիդեո/

Լրագրող Արտակ Հերիքյանը ֆեյսբուքյան հանրագրում վիրտուալ տիրույթում քննարկվող թեմային է անդրադարձել, մասնավորապես ներկայացնելով. ՛՛Այն, ինչ Շառլ Ազնավուրը ասել է թուրքական թերթին, կարծում եմ, պետք է ընկալել, որպես իննսուն տարեկան հայկական ծագումով ֆրանսիացու խոսք, որը բազմիցս խոստովանել է` ցանկանում է կենդանության օրոք տեսնել հայ- թուրքական հաշտեցումը: Իր թուրք բարեկամի, թուրքերի հանդեպ ատելություն չունենալու, ծննդավայր Թուրքիայի հանդեպ […]

Առաջին անգամ Հայաստանն ունի օլիգարխ ընդդիմություն /վիդեո/

՛՛Շատ լավ վերաբերվելով եռյակի պայքարին, ես ոչ մի պայքարի դեմ չեմ: Հայաստանը պետք է պայքարի, դրա մասին բոլորս գիտենք: Եռյակի ասածները բոլորսգիտենք: Այլ հարց է, թե պայքարի իմաստը ո՞րն է՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՛՛Նոր ժամանակներ՛՛ կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը: Կարապետյանը տարակուսում է , առաջին անգամ նկատվում է մի պայքար, որտեղ չի […]

Դեմ չէ /վիդեո/

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԱԻ եւ տարածքայաին կառավարման նախարարությունների միացումը արդյունավետ կլինի: Հարցին, թե տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հեռանալուց հետո են որոշել, որ անհրաժեշտությունը կա, Արմեն Երիցյանն ասաց, որ  չգիտի: Նշենք, որ կառավարությունը այսօր՝ նոյեմբերի 6-ին կայացած նիստում որոշում է ընդունել միավորելու արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունները: […]

Ջրասույզ է եղել նախագահի աշխատակազմի ղեկավարի որդին /ֆոտո/

Երեկ հայտնի դարձավ, որ Դուբայում խեղդվել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի որդին՝ Ալեքսանդր Իվանովը: Նա 37 տարեկան էր, աշխատում էր ռուսական բանկերից մեկում: Այժմ Ալեքսանդրի մահվան նոր մանրամասներ են ի հայտ եկել մամուլում: Ականատեսները պատմել են, որ Ալեքսանդրի խեղդվելուց միայն կես ժամ անց է տեղի շտապ օգնությունը ժամանել: URA.Ru-ի աղբյուրը Դուբայից հայտնել է, […]

Հարուցվել է քրեական գործ 28-ամյա հղի կնոջ մահվան առթիվ

Ըստ  ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկատվության, քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ “Սիսիանի բժշկական կենտրոն” ՓԲ ընկերության ծննդաբերական բաժանմունքում 28-ամյա Անի Դավթյանի մահվան դեպքի առթիվ:   2014թ. հոկտեմբերի 25-ին` ժամը 23:20-ին, “Սիսիանի բժշկական կենտրոն” ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի բնակիչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՀոկտեմբերիԴեկտեմբերի