19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Առաջին անգամ Հայաստանն ունի օլիգարխ ընդդիմություն /վիդեո/

՛՛Շատ լավ վերաբերվելով եռյակի պայքարին, ես ոչ մի պայքարի դեմ չեմ: Հայաստանը պետք է պայքարի, դրա մասին բոլորս գիտենք: Եռյակի ասածները բոլորսգիտենք: Այլ հարց է, թե պայքարի իմաստը ո՞րն է՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՛՛Նոր ժամանակներ՛՛ կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը:

Կարապետյանը տարակուսում է , առաջին անգամ նկատվում է մի պայքար, որտեղ չի բացահայտվում քաղաքական օրակարգը. ՛՛Դրանք չեն ձևավորվում միտինգներին: Դրանք միտինգներին ներկայացվում են: Քաղաքական օրակարգը, ինչքան հասկացա, ձևավորվեց հոկտեմբերի 24-ին: Ասվեց, որ դա իր մեջ ներառում է  եթեների շարք՛՛,-ասաց Կարապետյանը:

Կարապետյանը հասկանում է, թե ինչու ժողովուրդը չի վստահում եռյակին և դա իր տրամաբանական բացատրությունը ունի: Քաղաքական գործիչը վերլուծելով  քաղաքական որոշ գործառույթները՝ հաստատուն է իր գնահատականի մեջ. ՛՛Ինչու չեն վստահոււմ եռյակի ուժերին, իմ մեջ միշտ հարց է ծագում:

Երկու տարի առաջ Լևոն Տեր Պետրոսյանը ասում էր՝ պետք է Գագիկ Ծառուկյանին  դատեն, նա մարտի մեկի մասնակից է: Երկու տարի հետո նույն մարդկանց հետ՝ , սովորական ժողովուրդը այդ ամենը տեսնելուց ի՞նչ մտածի:

Երկու տարի առաջ երկու կուսակցություն իրաի հետ կոալիցիայի մեջ էին: Մի իրավիճակ է ստեղծվել, որ մարդիկ նայում, ասում են սա խաղ է՛՛,-նշեց Կարապետյանը և հավելեց.

՛՛Առաջին անգամ Հայաստանը ունի օլիգարխ նախագահ, օլիգարխ վարչապետ ու կառավարություն, ինչպես նաև օլիգարխ ընդդիմություն: 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ