Եղանակը կտաքանա

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի, նոյեմբերի 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արեւելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա` 4-6 աստիճանով:
Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի, նոյեմբերի 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արեւելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա` 4-6 աստիճանով:
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Հարություն Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ: Հիշեցնենք, որ նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը հրաժարվել է պաշտոնից և նշանակվել դեսպան: Հարություն Սարգսյանը Վայքի քաղաքապետն է: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Սարգսյանին: ՛՛Շնորհավորում ենք ու բեղմնավոր աշխատանք ենք ցանկանում, մեր հույսրեն էլ կարդարացնես՝ հայրենի կառավարության ու նախագահի՛՛,-ասաց նա:
Կառավարության այսօրվա որոշմամբ՝ կլուծվի տարիներ շարունակ եղած խնդիրը՝ կապված տարբեր տարիներին մասնավոր բուհ-երում սովորած ուսանողների հետ, ում դիպլոմը անցողիկ չէ ոչ ՀՀ-ում, ոչ արտերկրում: ԿԳՆ Արմեն Աշոտյանն ասաց, որ օրենքով սահմանվել է, որ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտներն իրավունք ունեն ստանալու պետական նմուշի դիպլոմ` մինչև 2016-2017 ուսումնական տարվա ավարտը հանձնելով ամփոփիչ ատեստավորման […]
Բնակչության վերարտադրման մի շարք ցուցանիշներով Հայաստանն այսօր գտնվում է աշխարհում վերջին տեղում: Այսօր կառավարության նիստին ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մասնավորապես այսօր վարչապետն անդրադարձավ ծնունդների սեռային հարաբերակցությանը: ՛՛Թե որպես քաղաքացի, թե որպես վարչապետ, թե որպես երկու աղջիկների հպարտ հայր՝ ինձ խիստ անհանգստացնում է այն սոցիալական միջավայրը, որի արդյունքում այսօր մենք կորցնում ենք հազարավոր ապագա մայրեր՛՛,-ասաց նա: […]
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրորդ անգամ անընդմեջ գլխավորել է ամերիկյան Forbes ամսագրի աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկը: Ինչպես և 2013թ.-ին, երկրորդը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման է: Լավագույն եռյակը եզրափակում է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, հաղորդում է forbes.ru-ն : Forbes-ը Պուտինին անվանել է ՛՛ռուսական ինքնակալ՛՛ ու նշել, որ ՌԴ նախագահը ՛՛ցուցադրում է իր հզորությունը հայրենիքում և միջազգային ասպարեզում՛՛: […]
“Նոր ազատական” կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը իր facebook-ի էջում գրառել է. ‘’Ես էլ ցավ ապրեցի՝ իմանալով Վլադիմիր Մովսիսյանի մահվան մասին ու ցավակցում եմ հանգուցյալի հարազատներին: Բայց եկեք չառաջնորդվենք ՛՛գնա մեռիր, արի սիրեմ՛՛ բանաձևով ու Միհրանիչին չանվանենք ՛՛ականավոր պետական գործիչ՛՛: Յուրքանչյուր պատմաշրջանում այդպիսիք մի քանիսն են լինում կամ նույնիսկ չեն լինում: Մովսիսյանը լավ մասնագետ […]
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր նախքան կառավարության նիստի մեկնարկը հայտարարեց կառավարության կազմում ապագա կառուցվածքային փոփոխությունների մասին: ՛՛Մենք ստեղծում ենք ևս մեկ նախարարություն, և առաջարկում եմ Արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման նախարարությունները մենք միացնենք՛՛,-ասաց նա: Նոր նախարարությունը կոչվելու է Միջազգային տնտեսական ինտերգրման և բարեփոխումների նախարարություն:
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը եւ նրա եղբայրը՝ Նաիրի Սահակյանը հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզի քննիչների կողմից ուսումնասիրվում է մարզպետարանի աշխատակիցների՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու փաստի առիթով հարուցված քրեական գործը: Թերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը Վերին Բազմաբերդի, Եղնիկ, Նոր Եդեսիա, եւ Ուջան համայնքների դպրոցների հիմնանորոգման աշխատանքներն իրականացնելու համար […]
“Առավոտ”-ի խմբագրականում կարդում ենք. Վերջերս հերթական պաշտոնյան, ի պատասխան մեր քննադատության, տվեց “ավանդական” հարցը՝ “իսկ դու գիտե՞ս՝ ես ինչեր եմ արել էս ժողովրդի հմար”: Հենց որ որևէ մեկը՝ նախկին կամ ներկա իշխանավորը, մեծահարուստը, մշակույթի գործիչը նման հարց է հնչեցնում՝ վերջ, նրա արածներն ինձ համար, համենայնդեպս, այլևս կոպեկի գին չունեն: Որովհետև իրականում արվում էր ոչ թե […]