06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գնում է սիրուհու մոտ, որպեսզի գլուխ գովի . Առավոտ

 “Առավոտ”-ի խմբագրականում կարդում ենք. 

Վերջերս հերթական պաշտոնյան, ի պատասխան մեր քննադատության, տվեց “ավանդական” հարցը՝ “իսկ դու գիտե՞ս՝ ես ինչեր եմ արել էս ժողովրդի հմար”: Հենց որ որևէ մեկը՝ նախկին կամ ներկա իշխանավորը, մեծահարուստը, մշակույթի գործիչը նման հարց է հնչեցնում՝ վերջ, նրա արածներն ինձ համար, համենայնդեպս, այլևս կոպեկի գին չունեն: Որովհետև իրականում արվում էր ոչ թե “ժողովրդի հմար”, այլ դրա մասին ասելու նպատակով…

Դա նման է այն դեպքին, որն “Աոավոտի” էջերում նկարագրել է ազգագրագետ Արմեն Պետրոսյանը. հայը գնում է սիրուհու մոտ [որին շատ ավելի կոպիտ բառով է անվանում] ոչ թե այն պատճառով, որ շատ է սիրում այդ կնոջը եւ շատ է ուզում նրան տեսնել, այլ բոլորովին ուրիշ նկատառումով որպես­զի դրա մասին այնուհետեւ գլուխ գովի իր “ախպե­րության” մեջ: Դա տեղավորվում է իր շրջապատի գեղեցիկ, արժանի կյանքի մասին պատկերացումնե­րի շրջանակում:

Նույնը, այսպես կոչված, “բարեգործությունը”: “Մեծ բարերարը” կարող է 1000 դոլար ծախսել, ասենք, դպրոցին համակարգիչ նվիրելու համար և հետո 10.000 դոլար՝ այդ քայլը գովազդելու վրա: Հետևաբար, ինքը՝ արարքը, այնքան էլ կարևոր չէ, որքան այն “թատերական էֆեկտը”, որը նրանից ակնկալվում է ստանալ: Նման մոտեցումն, իհարկե, նոր չէ՝ դարերի պատմություն ունի:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ