12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Հովիկ Աբրահամյանը խիստ անհանգստացած է

Բնակչության վերարտադրման մի շարք ցուցանիշներով Հայաստանն այսօր գտնվում է աշխարհում վերջին տեղում: Այսօր կառավարության նիստին ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մասնավորապես այսօր վարչապետն անդրադարձավ ծնունդների սեռային հարաբերակցությանը: ՛՛Թե որպես քաղաքացի, թե որպես վարչապետ, թե որպես երկու աղջիկների հպարտ հայր՝ ինձ խիստ անհանգստացնում է այն սոցիալական միջավայրը, որի արդյունքում այսօր մենք կորցնում ենք հազարավոր ապագա մայրեր՛՛,-ասաց նա: Վարչապետը հանձնարարեց Առողջապահության ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին մշակել ու մինչև մարտ ամիսը ներկայացնել իրավիճակը շտկելու համապարփակ ծրագիր:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ՛՛Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում. ժողովրդագրական տվյալներ և վերլուծություն՛՛ հետազոտության տվյալների համաձայն` Հայաստանում տարեկան 1500-2000 աղջիկ երեխա չի ծնվում միայն սեռի պատճառով: Աշխարհում ծնունդների բնականոն սեռային հարաբերակցություն է համարվում 102-106 տղան՝ յուրաքանչյուր 100 աղջիկ նորածնի հաշվով: Մինչդեռ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ՛՛Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում. ժողովրդագրական տվյալներ և վերլուծություն՛՛ հետազոտության տվյալների համաձայն` Հայաստանում այս հարաբերակցությունն էականորեն խախտված է, ինչն ի հայտ է եկել դեռևս 1990-ականներին:

Նկատենք, որ  սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման նպատակով ՀՀ առողջապահության նախարարության և միջազգային փորձագետներն ուսումնասիրում են այլ երկրներում կիրառվող մեթոդներն ու դրանց արդյունավետությունը: Բանակցություններ են վարվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների հետ։

Արդյունքում կմշակվի ՛՛Մարդու վերարտադրողական առողջության և իրավունքների մասին՛՛ ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի նոր փաթեթ, որը ենթադրում է օրենսդրորեն ամրագրել սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման արգելքը։ Նախարարությունը նպատակ ունի հղիության արհեստական ընդհատումների կրճատմանն ուղղված օրենսդրական լրացուցիչ այնպիսի կարգավորումներ և մեխանիզմներ մշակել, որոնք մոր առողջության համար ռիսկեր չեն ավելացնի։ Առաջնային կլինի նորածնի սեռի նախապատվության առումով կնոջ, ընտանիքի, հասարակության վարքագծի վրա ազդող մեխանիզմների մշակումը։  

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ