Ջրասույզ է եղել նախագահի աշխատակազմի ղեկավարի որդին /ֆոտո/
Երեկ հայտնի դարձավ, որ Դուբայում խեղդվել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի որդին՝ Ալեքսանդր Իվանովը: Նա 37 տարեկան էր, աշխատում էր ռուսական բանկերից մեկում:
Այժմ Ալեքսանդրի մահվան նոր մանրամասներ են ի հայտ եկել մամուլում: Ականատեսները պատմել են, որ Ալեքսանդրի խեղդվելուց միայն կես ժամ անց է տեղի շտապ օգնությունը ժամանել:
URA.Ru-ի աղբյուրը Դուբայից հայտնել է, որ Ալեքսանդրի խեղդվելու օրը ծովն անհանգիստ է եղել, մեծ ալիքներ են եղել: Բացի այդ, նա ասել է, որ Դուբայի հյուրանոցի ներկայացւոիցչները, որտեղ հանգստանալիս է եղել երիտասարդը, եւ ընդհանրապես մամուլը լռում են տեղի ունեցածի մասին:
՛՛Ալեքսանդրը բնավ աղքատ չէր եւ հանգստանում էր Դուբայի ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկում: Իսկ այդ հյուրանոցը շատ կարեւոր սեփականատեր ւոնի, այդ պատճառով էլ Էմիրությունների ԶԼՄ-ները ոչինչ չեն հայտնում տեղի ունեցածի մասին՛՛,- նշել է լրատվամիջոցի անանուն աղբյուրը:
Ականատեսները պատմել են, որ Ալեքսանդրին ջրից հանել են անմիջապես, երբ նա սկսել է խեղդվել, իսկ ահա շտապ օգնությունը կես ժամ ուշացումով է տեղ հասել, եւ իրենց հետ որեւէ բժշկական գործիք չեն ունեցել: Մեկ ժամ նրանք փորձել են փրկել տղամարդուն, սակայն ոչինչ չի ստացվել: Ալեքսանդրի կինն ու երեխան այդ ամենի ականատեսն են եղել, ներկաները պատմում են, որ նրանք սարսափելի վիճակում են եղել:
Միջադեպի ականատեսները պատմել են նաեւ, որ տեղի ունեցածն ավելի շատ սպանության է նման եղել, որին պարզապես դժբախտ դեպքի արտաքին են տվել, ոմանք նույնիսկ պատմել են, թե ՛՛ամերիկյան ջրասույզների՛՛ են նկատել, հաղորդում է Znak-ը: Այս տեղեկատվությունը, սակայն, որեւէ կերպ չի հաստատվել:
Որոշ տվյալներով էլ՝ Ալեքսանդրը դստեր հետ լողալիս է եղել, երբ ուժեղ ալիքներ են սկսվել: Տղամարդը փորձել է փրկել դստերը, նրան դեպի ափ է տարել, արդյունքում աղջկան փրկել են, իսկ Իվանովը խեղդվել է: