19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ազնավուրի մայրը եւ հայաստանյան բայաթին /վիդեո/

Լրագրող Արտակ Հերիքյանը ֆեյսբուքյան հանրագրում վիրտուալ տիրույթում քննարկվող թեմային է անդրադարձել, մասնավորապես ներկայացնելով.

՛՛Այն, ինչ Շառլ Ազնավուրը ասել է թուրքական թերթին, կարծում եմ, պետք է ընկալել, որպես իննսուն տարեկան հայկական ծագումով ֆրանսիացու խոսք, որը բազմիցս խոստովանել է` ցանկանում է կենդանության օրոք տեսնել հայ- թուրքական հաշտեցումը:

Իր թուրք բարեկամի, թուրքերի հանդեպ ատելություն չունենալու, ծննդավայր Թուրքիայի հանդեպ մոր սիրո, Թուրքիայում հնարավոր համերգի մասին Ազնավուրը դեռ վեց ամիս առաջ խոսել է ինձ տված եւ ՛՛Արմենիա՛՛ հեռուստաընկերությամբ հեռարձակված հարցազրույցում: Կարդացեք, համոզվեք, որ ազգային հերոսից չի կարելի մի քանի ժամում դավաճան ստանալ:

Շ. Ա.- Մեր հայկական ընտանիքում հայրս ծիծաղն էր, մայրս` լացը: Մայրս կորցրել էր ընտանիքը Թուրքիայում, հայրս Վրաստանից էր, ջարդ չէր տեսել: Այդ ծիծաղի ու լացի` զվարթ լավատեսության ու փխրուն սրտի, մեծ խղճի շախաղից կառուցեցին այնպիսի կերպարներ, ինչպիսին ես ու քույրս ենք:

Մայրս հասցրեց լինել Թուրքիայում մի թուրքի ուղեկցությամբ, որը բացառիկ մարդ էր, մտերիմ ընկեր: Իրար ասում էինք ՛՛բրադրս՛՛. անգլերեն էինք խոսում, ես թուրքերեն չգիտեմ, նա էլ ֆրանսերեն չէր խոսում: Անունը Ֆերդա Քարաման էր: Զարմանալի մեկը, որը մորս գերեզմանի վրա աղոթում էր, մուսուլմանական աղոթք էր անում, բայց աղոթում էր: Ահա թե ինչու երբեք ոչ մի վատ բան չեմ ասում թուրք ժողովրդի մասին: Երբ քննարկում եմ մեր մեջ եղած հարցը, միշտ ասում եմ Անկարան: Երբեք` ոչ թուրքերը: Թուրքերը կան ռիսկ են անում լինել իմ ընկերը:

Սխալ էր էրդողանի քայլը, երբ նա ասաց, թե ցավակում է մեզ. ցավակցում են ինչ- որ անծանոթի` պատահաբար իմանալով, որ նրա պապը մեռել է: Ու՞ մ են ձեռք առնում այդ ՛՛ցավակցությամբ՛՛… Ցավակցությունը չի նշանակում, թե ճանաչում ենք, կամ զղջում: Ցավակցությունը հենց այնպես նետված բառ է:

Մեր տանն ատելություն չէր սերմանվում թուրքերի հանդեպ: Մայրս ափսոսում էր իր Թուրքիան: Նա սիրում էր այդ երկիրը, իր մանկության երկիրը:

Ինքս էլ մի անգամ եղել եմ Թուրքիայում: Երկու անգամ նույնիսկ: Երբ շատ երիտասարդ էի, Տաքսիմում երգել եմ: Երկրորդ անգամ իմ ընկեր Ֆերդան է ինձ տարել: Նրա ծնողների մոտ մնացի մի որոշ ժամանակ, եւ նա ինձ ցույց տվեց Ստամբուլը:

Ա.Հ- Չգիտեի, որ համերգ եք տվել Թուրքիայում:

Շ. Ա. – Դա համերգ չէր: Կաբարեում երգելը ի՞ նչ համերգ… Մանավանդ, որ երգիչների խմբով էինք:

Ա.Հ- Ամբողջ աշխարհում երգել եք, բայց համերգ չեք տվել Թուրքիայում: Ինչու՞ :

Շ.Ա.- Որովհետեւ հայ ժողովրդին դա կարող էր դուր չգալ: Որովհետեւ վստահություն չկար, չկար այն շարժումը, որն այսօր տեսնում ենք Թուրքիայում ցեղասպանության ճանաչման ուղղությամբ. Ես վստահություն ունեմ այդ շարժման հանդեպ. քրդերն են սկսել շատ խոսել մեր մասին: Դա շատ կարեւոր է: Այսօր եթե ես գնամ Թուրքիա, դա կլինի հաշտության համար: Ես չեմ կարող բոլորովին միայնակ գնալ հաշտեցման, պետք է նրանք էլ ընդառաջ գան, ինձ հետ լինեն:

Դուք գիտե՞ ք, որ Թուրքիայից պարբերաբար բացիկներ եմ ստանում: Ուղարկում են մի գալերիայի լուսանկար, որը կոչվում է ՛՛Ազնավուր՛՛: Արաբական ծածկած ծուկայի պես մի տեղ պետք է լինի: Չգիտեմ` ի՞ նչ կա ներսում, բայց դե գալերիա է` ՛՛Ազնավուր՛՛: Ինձ ուղարկում են նաեւ Հաջի Բեքիրի ճակատամասի լուսանկարը: Բեքիրը ամենամեծ թուրք հրուշակագործն է, որին գիտեմ երիտասարդության շրջանից: Գիտեն, որ սիրում եմ նրա խմորեղենը եւ թխվածքներ են ինձ ուղարկում: Շատ հետաքիր է… Ուղարկում են նաեւ լոխում, որը շատ չեմ սիրում. ատամներին է կպչում:

Շարժ կա. երբ ես երգում էի Վրաստանում, շատ թուրքեր էին եկել, երբ ես երգում էի Իսրայելում, էլի կային: Մի թուրք ընտանիք երկու անգամ Իսրայել եկավ հատուկ ինձ լսելու: Դա հաղթանակ է ինձ համար: Բայց պարտություն չէ Թուրքիայի համար: Հաղթանակը անձնական է, հայկական…

Ա.Հ.- Հայաստանում մի պատմություն են պատմում, թե դուք ֆրանսահայ մի երգչի ստամբուլյան համերգը տապալելու համար գնել եք բոլոր տոմսերը, եւ համերգի օրը նա դատարկ է գտել սրահը:

Շ. Ա.-Չարությունը ճիշտ է, բայց պատմությունը ճիշտ չէ: Ինչու՞, ո՞ վ է պատմել, ո՞ վ է այդպիսի բաներ պատմում: Ինչպե՞ս պետք է Թուրքիայում տոմսեր գնեի: Ինչու՞ պետք է դեմ լինեի Թուրքիայում երգող հային, քանի որ ինքս չե՞ մ գնում Թուրքիա:

Այսօր ես ուզում եմ իմանալ` կա՞ արդյոք որեւէ ժառանգ մորս ընտանիքից, որը վերապրել է, ճյուղավորվել որեւէ տեղ: Ոչ թե Ազնավուրյան, (Ազնավուրյանները, ասացի, այս կողմերից են, Ազնավուրյանները ջարդ չեն տեսել) այլ Բաղդասարյան:

Ամեն անգամ, երբ Բաղդասարյան ազգանունով մեկին հանդիպում եմ, հարցուփորձ եմ անում: Մեկը կար Կոմեդի ֆրանսեզում, երկու տարի առաջ էլ նրա հետ խոսեցի այս թեմայով: Կարծում եմ` հայտարարություն կտամ ՛՛Ֆեյսբուքի՛՛ պես մի տեղ: Չեմ ուզում կեղծ Ազնավուրներ …՛՛:

Տեսանյութն՝ այստեղ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ