06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Կարտահանձնե՞ն Զապին Չեխիա. Հայկական ժամանակ

Գյումրեցի օրենքով գալ Անդրանիկ Սողոյանի (առավել հայտնի է Զապ մականու­նով) պաշտպան Վահագն Մարտիրոսյանը ՀՀ վերաքն­նիչ քրեական դատարան է բողոքարկել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական  շր­ջանների ընդհանուր իրա­վասության դատարանի որոշումը՝ Սողոյանին կալանավորելու մասին: Թեմային անդրադարձել է “Հայկական ժամանակ”-ը:

ՀՀ գլխավոր դատա­խազությունը դատարանին միջ­նորդել էր 30 օրյա ժամկետով կալանավորել Սողոյանին: Դա­տարանը բավարարել Էր դատա­խազության միջնորդությունը: Նույն օրը երեկոյան Զապը տե­ղափոխվել է “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկ: Անդրանիկ Սողոյանը Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1- ին եւ 2-րդ մասերի (սպանու­թյուն), 235-րդ հոդվածի 1-ին մա­սի (շորթում) մեղադրանքով Պրահայի մունիցիպալ դատա­րանի կողմից հեռակա դատապարտվել է 22 տարվա ազա­տազրկման` հայ գործարարի սպանության, ինչպես նաեւ շոր­թում կատարելու համար:

Երեկ թերթի հետ զրույցում Սողոյանի պաշտպան Վահագն Մարտիրոսյանն ասաց, որ իր պաշտ­պանյալը իրեն մեղավոր չի ճա­նաչում, նա անմեղ է: Փաստա­բանը նշեց նաեւ, որ Սողոյանը Չեխիայում նույնպես պաշտ­պան ունի, ով բողոքարկել Պրահայի մունիցիպալ դատա­րանի դատավճիռը: Այն հար­ցին, թե ՀՀ իշխանությունները Սողոյանին կարտահանձնե՞ն Չեխիա, թե ոչ, Մարտիրոսյանը հրաժարվեց պատասխանել: Մյուս հարցին, թե տեսակցությունները թույլատրվո՞ւմ են իր պաշտպանյալի հետ, փաստա­բանն ասաց չգիտեմ:

Նա նշեց, որ մնացած հարցերին նույնպես պատասխանել չի կարող, քանի որ Զապի կողմից հստակ ցու­ցում ունի ԶԼՄ-ներին հարցազրույցներ չտալու: Վերջինս եզրափակելով ասաց, որ Վերաքննիչ դատարանի եւ Չեխիայում բողո­քարկված վճռի մասին որոշում­ները ստանալուց հետո նոր կա­րող է խոսել գործից:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ