14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Երեւանի “պիցայանոցներում” խեղդվում են. Առավոտ

Այսօր Երեւանում խրախճանքի, սնվելու հա­տուկենտ օբյեկտներ կան, որոնք ունեն ծխողների սրահ եւս: “Պիցայանոցներից” սկ­սած` թեյարաններով ու “բիստրոներով” վեր­ջացրած, սրահում ծխի ամպ է գոյանում: Թեման հետաքրքրել է “Առավոտ”-ի թղթակցին:

Օբ­յեկտների տերերը, բիզնեսի “շահերից” ելնե­լով, որեւէ հաճախորդի խաթրին չեն կպնում եւ չեն էլ կարողանում օդափոխությունն այն­պես կազմակերպել, որպեսզի զոնե օդը փոքր-ինչ մաքրվի:

Քաղաքակիրթ աշխարհում վաղուց հասա­րակական բոլոր փակ վայրերում ծխելն ար­գելված է. կան առանձնացված տարածքներ, որտեղ ցանկացողները կարող են ծխել: Նկատենք, որ 2004 թվականին անդամակ­ցելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիային Հայաստանում ձեւավորվեցին աոավել  նպաստավոր պայմաններ ավելի խիստ քաղաքականություն եւ օրենսդրական դաշտ մշակելու համար:

Սակայն քանի որ ծխախոտի ե՜ւ՛ տեղական արտադրողները, ե՛ւ ներկրողները ներկայաց­ված են ՀՀ Ազգային ժողովում եւ այսօր մեծ ազդեցություն են ունենում երկրում ծխախոտի դեմ պայքարի քաղաքականության վրա, մեր երկրում ծխախոտի դեմ պայքարը դանդաղ է ընթանում:        

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ