09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 24, 2014

Երկու և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձն այսուհետև կվճարի Հայաստանի երիտասարդական հիմնադրամը

Հոկտեմբերի 24-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր հանձնվեցին պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի կրթական ծրագրում սովորող, երկու և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողներին։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ այս ուսումնական տարվանից սկսած՝ երկու և ավելի զավակ ունեցող ուսանողների ուսման վարձերի խնդիրն ուսումնառության ամբողջ ընթացքում լուծվելու Հայաստանի երիտասարդական հիմնադրամի […]

Սա ամսի 10-ը չէ, այլ 24-ը. Արամ Մանուկյան

“Մի բանում համոզված եղեք՝ սա ամսի 10-ի միտինգը չէ, ամսի 24-ի միտինգն է, առաջընթաց կլինի, հիասթափություն չի լինի”,- Ազգային ժողովի  ճեպազարույցների ժամանակ նման տեսակետ արտահայտեց  ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:  Նա չնայած լրագրողների հետաքրքրասիրությանը՝ այդպես էլ չպտասխանեց, թե արդյո՞ք հանրահավաքում հնչելու է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը: Սակայն Արամ Մանուկյանը համոզված է, որ հոկտեմբերի 24-ի […]

Ներսից է լինելու հաստատ փրկությունը…

”Վերելք՛՛ հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է.  ՛՛Անկեղծ կուզեմ, որ եռյակը գտնի մեզ այս ժանտախտից հանելու հնարը, բայց դա անել կարողանալու համար հարկավոր է պարզել, թե ինչո՞ւ ունենք այս ժանտախտը:Եվ ինձ անչափ հետաքրքիր է, թե ինչպե՞ս են նրանք վերաբերվում մեր մեծի այս ախտորոշմանը և ի՞նչ դեղամիջոց են առաջարկում՝ Արդ՝ եթե մենք ունենք ազգային […]

Երևանի քաղաքապետարանն անակնկալ էր պատրաստել

Արարատյան Հայրապետական թեմի հրավերով Երևան ժամանած Տավուշի մարզի Ճամբարակ գյուղի կիրակնօրյա դպրոցի երեխաների համար Երևանի քաղաքապետարանն անակնկալ էր պատրաստել: ՛՛Երևան Սիթի Տուր՛՛ քաղաքային պաշտոնական զբոսաշրջային երթուղով ճամբարակցի փոքրիկները շրջել են Երևանում: Սահմանամերձ այս գյուղի երեխաներից շատերն առաջին անգամ էին մայրաքաղաք այցելել, իսկ ՛՛Երևան Սիթի Տուր՛՛-ի երկհարկանի հարմարավետ ավտոբուսով երկժամյա զբոսանքը մայրաքաղաքում փոքրիկներին մեծ ուրախություն է […]

2007-2015 թթ. տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում հանրապետություն է ներկրվել 1881 գլուխ տոհմային երինջներ

Հայաստանի Հանրապետությունում 2007-2015 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի» շրջանակներում 2007-2013 թթ. հանրապետություն են ներկրվել 1881 գլուխ շվից, սիմենթալ և հոլշտին ցեղերի տոհմային երինջներ, որոնք տարաժամկետ վճարման պայմանով հատկացվել են 64 տնտեսավարող սուբյեկտների: Ծրագրի նպատակն է ՀՀ ներկրել համաշխարհային ճանաչում ունեցող կաթնատու` հոլշտին և կաթնամսատու` շվից և սիմնեթալ ցեղերի տոհմային երինջներ, դրանցից ձևավորել տոհմային նախիրներ և տեղում […]

Ծառուկյանն ասեց՝ էտ մասին հաջորդ դասին. ազատամարտիկ /վիդեո/

՛՛Հոկտեմբերի 10-ի հանրահավաքը չնայած որոշ վերապահումների՝ բավարարեց: Ժողովուրդը բնակչից՝ սոսկ արտադրող, արարող բնակչից վերածվում է արդեն պահանջատիրոջ՝ հայրենիքի տիրոջ իրավունքով՛՛,-մեզ հետ զրույցում ասաց ազատամարտիկ Խաչիկ Խաչատրյանը: Մեր հարցին, որ հրապարակի բազմամարդությունը, որոշ դիտարկումների համաձայն ,պայմանավորված էր՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ  Ծառուկյանի կողմից  մարդիկ բերելու հանգամանքով Խաչատրյանը պատասխանեց. ՛՛Չէի ասի, թե այդպես էր: Այնտեղ միայն 6 հազար […]

Քաղաքացիների դժգոհությունը կադաստրի պետական կոմիտեից նվազել է. Հ. Աբրահամյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նորաբաց «Կենտրոն» սպասարկման ընդլայնված գրասենյակ: Հոկտեմբերի 20-ից գործող այս գրասենյակն ստեղծվել է կոմիտեի «Կենտրոն» և «Էրեբունի» սպասարկման գրասենյակների միավորմամբ: Վարչապետ Աբրահամյանը շրջել է գրասենյակի տարածքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին և ստեղծված հնարավորություններին: Կառավարության ղեկավարը զրուցել է տեղում գործարք իրականացնող աշխատակիցների և քաղաքացիների հետ, […]

Իրավունքի գերակայությունը պահանջում է սահմանադրական լուծումներ. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Սահմանադրական արդարադատության հիմնահարցերին նվիրված երևանյան 19-րդ միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին՝   Խորհրդաժողովի հարգարժա՛ն մասնակիցներ, Շատ ուրախ եմ, որ կրկին Հայաստան են ժամանել քսանից ավելի երկրների անվանի սահմանադրագետներ՝ քննության առնելու բացառիկ կարևորության մի հիմնախնդիր` մարդու արժանապատվության սահմանադրական կարգավիճակը: Ուրախ եմ նաև, որ սահմանադրական արդարադատության հիմնախնդիրներին նվիրված երևանյան խորհրդաժողովները, բարի ավանդույթ լինելուց զատ, միջազգային […]

Սպասում են լսելու Ծառուկյանի շուրթերից

 Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ  ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանելով այն հարցին, թե հավանական համարո՞ւմ է, որ այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրթերից իշխանափոխության պահանջ հնչի՝ խորհուրդ տվեց դեպքերից առաջ չընկնել: “ Սպասենք, թե ինչ է իր շուրթերից արտահայտում Գագիկ Ծառուկյանը… Չեմ ուզում նախապես հայտարարություներ անել”,-ասաց Բաղդասարյանը:  Պատգամավորի խոսքով,  ՀՀԿ-ն ինքն է ձեռնամուխ եղել իշխանափոխությանը՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՍեպտեմբերիՆոյեմբերի