Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից Ստյոպա Սաֆարյանը խուճապահարվել է

Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության վարչության նախկին անդամ Ստյոպա Սաֆարյանը րոպեներ առաջ այսպիսի գրառում տեղադրեց facebook-ի իր պատին. ՛՛Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն այսպես հասկացա՝ ընդդիմադիր, մարգինալ ռեժիմը խուճապի մեջ է: Գնամ-գնամ, ես էլ խուճապահարվեմ”,-գրել է Սաֆարյանը: Հիշեցնենք, որ այս պահին Ազատության հրապարակում ելույթ է ունենում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: