16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Մշակույթը՝ ռաբիզացված է, ուսանողությունը՝ ամորձատված

՛՛Այսօր հայտ  է ներկայացնում ժողովուրդը, որ գա, ասի՝ ես եմ իշխանության: Մենք այսօր սկսում ենք այն գործըթացը, որ իրականացնում է և տեր է կանգնում ՀՀ սահմանադրությանը՛՛,-այսօր Ազատության հրապարակում եռյակի հանրահավաքի ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: ՛՛Այսօր խոսում ենք գործնական՛՛,-նկատեց նա ու դիմեց նրանց, ովքեր այստեղ չեն: Նա միջազգային կառուցյներին ու դեսպանատներին հորդորեց անաչառ ու ճշգրիտ տեղեկություն ետալ հանրահավաքի ելույթների, այս շարժման վերաբերյալ:

՛՛Դիմում եմ մտավորականներին, ուսանողներին, էսպես, թե էնպես ոչինչ չեք կարողանում անել այս երկրում, գիտությունը մեռած է, մշակույթը՝ ռաբիզացված, ուսանողությունը՝ ամորձատված, թոթափեք վախը, հարգելի՛ մտավորականներ, դեն նետեք ձեր կոչումները, դա ժողովուրդն է տալու՛՛,-շեշտեց Ա. Մանուկյանը:

Նա խոստացավ հավաքվածներին. ՛՛Մենք  այնքան անգրագետ ու դմբո չենք, որ չթողնենք՝ այս շարժումն իր արդյունքին հասնի: Առաջնորդեք մեզ, մենք ձեր հետևից գալու ենք:

Մենք ունեցել ենք հիասթափության պահեր, խեղճացել ենք, այսօր ապացուցում ենք հակառակը՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ