16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Երևանի քաղաքապետարանն անակնկալ էր պատրաստել

Արարատյան Հայրապետական թեմի հրավերով Երևան ժամանած Տավուշի մարզի Ճամբարակ գյուղի կիրակնօրյա դպրոցի երեխաների համար Երևանի քաղաքապետարանն անակնկալ էր պատրաստել: ՛՛Երևան Սիթի Տուր՛՛ քաղաքային պաշտոնական զբոսաշրջային երթուղով ճամբարակցի փոքրիկները շրջել են Երևանում:

Սահմանամերձ այս գյուղի երեխաներից շատերն առաջին անգամ էին մայրաքաղաք այցելել, իսկ ՛՛Երևան Սիթի Տուր՛՛-ի երկհարկանի հարմարավետ ավտոբուսով երկժամյա զբոսանքը մայրաքաղաքում փոքրիկներին մեծ ուրախություն է պարգևել: Դպրոցականները խոստովանել են, որ կարճ ժամանակահատվածում Երևանի գրեթե բոլոր տեսարժան վայրերը դիտելն իրենց համար մեծ անակնկալ է դարձել: Զբոսանքի ավարտից հետո երեխաներն անթաքույց բարձր տրամադրությամբ վերադարձել են հարազատ Ճամբարակ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ