16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Սպասում են լսելու Ծառուկյանի շուրթերից

 Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ  ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանելով այն հարցին, թե հավանական համարո՞ւմ է, որ այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրթերից իշխանափոխության պահանջ հնչի՝ խորհուրդ տվեց դեպքերից առաջ չընկնել:

“ Սպասենք, թե ինչ է իր շուրթերից արտահայտում Գագիկ Ծառուկյանը… Չեմ ուզում նախապես հայտարարություներ անել”,-ասաց Բաղդասարյանը:

 Պատգամավորի խոսքով,  ՀՀԿ-ն ինքն է ձեռնամուխ եղել իշխանափոխությանը՝ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը նախաձեռնելով: “Ի՞նչ է նշանակում իշխանափոխություն, եթե մարդկանց են փոխելու, դա այլ խնդիր է, ուրիշ բան է, որ ասեն նորից ենք ուզում գալ իշխանության”,-ասաց Բաղդասարյանը: Նրա խոսքով,  այսօր Ազատության հրապարակի հարթակում կանգնածները ժամանակին իշխանության մեջ են եղել:

 “ԲՀԿ-ն  կոալիցիա է եղել, , ամեն ինչ լավ էր, ի՞նչ փոխվեց… Այն ժամանակ նման ամբիցիաներ չի եղել… Եզրահանգումները թողնում եմ ձեզ”,-իր խոսքը եզրափակեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ