15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ներսից է լինելու հաստատ փրկությունը…

”Վերելք՛՛ հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է. 

՛՛Անկեղծ կուզեմ, որ եռյակը գտնի մեզ այս ժանտախտից հանելու հնարը, բայց դա անել կարողանալու համար հարկավոր է պարզել, թե ինչո՞ւ ունենք այս ժանտախտը:
Եվ ինձ անչափ հետաքրքիր է, թե ինչպե՞ս են նրանք վերաբերվում մեր մեծի այս ախտորոշմանը և ի՞նչ դեղամիջոց են առաջարկում՝

Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։ Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը։

Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած։

Հ.Թումանյան 1910՛՛:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ