Դատարանը լսում է Խաչիկյանի եւ մյուսների պաշտպանական ճառերը

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ու մյուսների գործով հոկտեմբերի 23-ի նիստում դատարանը լսեց պաշտապանական կողմին: Դատավոր Արշակ Վարդանյանը նախ հարցրեց, թե ով է պատրաստ եւ ում է դատարանը լսելու առաջինը: Արձագանք չկար եւ դատավորը նորից հարցրեց, թե արդյո՞ք պատրաստ չեն պաշտպանները: Առաջինն արձագանքեց ամբաստանյալներ Արմեն Խաչատրյանի եւ Բագրատ Մուրադյանի պաշտպան Աննա Ջունովան: […]