17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գերագնահատել են. նախարարը` եռյակից

‘’Փոքր-ինչ գերագնահատել են այն անձինք, ովքեր համարում են, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ նախագահի դիրքորոշումը կախված է հանրահավաքներից’’,-մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը` անդրադառնալով ընդդիմության հայտարարություններին, թե սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանը իր դիրքորոշման հայտնելը հետաձգեց հարնրահավաքների պառճառով։

‘’Դա կախված է լինելու քաղաքական կոնսուլտացիաներից, որոնք իրականացվում են ոչ թե հանրահավաքներում, այլ՝ կլոր սեղանների շուրջ’’,-նկատեց նա:
Հարցին, թե ինչպես են պատկերացնում կլոր սեղան, երբ խորհրդարանական 6 քաղաքական ուժերից 4-ը դեմ են սահմանադրական փոփոխություններին, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. ‘’Ես կարծում եմ, որ քննարկումները բովանդակային պետք է լինեն, այլ ոչ թե զուտ գնահատականներ, որոնց հիքմում չկա որևէ փաստարկ: Երբ լինեն փաստարկներ, այդ ժամանակ կարելի է խոսել քննարկումների մասին’’։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ