20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

ԱՊՀ երկրների ուսանողները ծանոթանում են Հայաստանում կրթության որակի ապահովման գործընթացներին

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանն այսօր հանդիպեց ԱՊՀ երկրների ուսանողական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Նրանք Հայաստանում են ուսանողական և երիտասարդական կազմակերպությունների երևանյան համաժողովի շրջանակներում: ՈԱԱԿ այցելության նպատակն էր ծանոթանալ մասնագիտական կրթության որակի ապահովման գործընթացներին, ինչպես նաև դրանցում ուսանողների մասնակցության հայաստանյան փորձին:

Ռուբեն Թոփչյանը հյուրերին ներկայացրեց ՈԱԱԿ գործունեությունը, հավատարմագրման գործընթացները,  նպատակները, չափանիշներն ու չափորոշիչները: Մասնակիցներին հատկապես հետաքրքրում էր փորձագետների ընտրության կարգը և  ուսանող-փորձագետի դերը հավատարմագրման գործընթացում:

Քննարկվեցին նաև ԱՊՀ երկրներում մասնագիտության ընտրության, բուհ-աշխատաշուկա համագործակցության մոտեցումները, ինչպես նաև  հմտությունների շրջանակը, որն ուսանողը բուհում  գիտելիքին զուգահեռ  պետք է ստանա աշխատաշուկայում մրցունակ լինելու համար:  

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ