28 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Որոշները նյարդայնացան. Հ. Նաղդալյան

‘’Նախագիծը նպատակ ունի հարկային բեռը թեթևացբել և դա ուղեկցվում է ռիսկերից խուսափելու ճանապարհով’’,-այսօր Ազգային ժողովում ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը խոսելով սահմանամերձ համայնքները հարկերից ազատելու օրենքի և հարակից այլ օրենքների փաթեթից:

Ըստ ԱԺ փոխխոսնակի՝ հրաշալի է, որ սահմանամերձի թեման հատուկ վերաբերմունք ունի բոլոր խմբակցությունների, ինչպես նաև Կառավարության ներկայացուցիչների համար, ովքեր միասնական դիրքորոշում ունեն այս հարցում, չնայած որ նույն թեման ըստ նրա՝ առիթ տվեց որոշներին նյարդայնանալ: ‘’Որոշները նյարդայնացան. երևի նրանից է, որ Կառավարությունը լավ բան է անում, որոշները որոշեցին` լավ ժամանակ է, որ ի ցույց դնեն իրենց մեծ գիտելիքներն ու հնարավորությունները’’:

ԱԺ փոխնախագահը չի ասում, որ  պետք չէ քննարկել օրենքը, բանավիճել պետք է, բայց ոչ վիճել: Նրա խոսքով՝ այս նախագծով Կառավարությունը գնացել է այն ուղղությամբ, որ քննարկման լինի տարբեր ուղղություներով՝ կենցաղ, ռեժիմ, պաշտանության ռեժիմ կրթություն և այլն:

‘’Մեր ազգային անվտանգության սպառնալիքներից ելնելով տեսանք, որ պետք է ավելի ակտիվ քաղաքականություն տանել, սրան աջակցեց խմբակցությւների ղեկավարների , կառվարության ղեկավարի այցերը սահման, որոնք առիթ դարձան, նոր փուլ սկսելու, նոր մոտեցումներ մշակելու համար’’,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ