15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Լրտեսներ փնտրեք ձեր շրջապատում. Շարմազանովը` Զուրաբյանին

Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել սահմանամերձ համայնքները հարկերից ազատելու օրենքների փաթեթին:  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրբյանն ասաց, որ բերվել է մի նախագիծ, որը կապ չունի սահմանամերձ գյուղերի մասին օրենքին արտոնություններ տալու հետ: Նա նշեց, որ իրենք լրտեսներ ունեն ՀՀԿ-ի շարքերում և տեղեկացել են, որ այս օրենքի վերաբերյալ ՀՀԿ-ականները ակտիվորեն ելույթ են ունենում, որպեսզի իրենց նախագծերը չհասցնեն քննարկեն:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. ‘’Պարզապես որպես նիստ վարող` բոլոր գործընկերներիս  կոչ եմ անում պահպանել պառլամենտական բառապաշարը: Լրտեսներ այս պառլամենտում չկան, գործընկերների նկատմամբ լրտես տերմինն օգտագործելն առնվազն բարեկիրթ չէ, եթե լրտեսների հետ շատ եք շփվել, դա ձեր խնդիրն է, լրտեսներ փնտրեք ձեր շրջապատում, ձեր գործընկերների մասին խոսելիս, ում հետ աշխատում ենք, կոռեկտությունը մի խախտեք’’: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ