09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 3, 2014

Ի՞նչ խոչընդոտներ կան

”Իհարկե, շատ հստակ է, որ իշխանությունը բաց նյարդերով է արձագանքում այս հանրահավաքներին”,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Նա նշեց, որ Հրազդանում ու Սիսիանում եռյակի հանրահավաքների ժամանակ իշխանությունները խնդիր էին դրել ծաղրելու, հասարակական տրանսպորտը չէր աշխատում: Նա նաև հայտնեց, որ չնայած Արարատի քաղաքապետը մերժել է այսօրվա հանրահավաքը, բայց բոլոր դեպքերում այսօր կլինեն Արարատում: […]

Թուրքիայում հակահայ բնույթի մրցույթ են հայտարարել

Թուրքիայի Գազի համալսարանի գեղարվեստի ֆակուլտետում հայտարաված “Հայերի դաժանությունը պատկերող աֆիշի միջազգային մրցույթի” արդյունքների հրապարակման համար ընտրվել է Հրանտ Դինքի սպանության օրը` հունվարի 19-ը: Այս մասին տեղեկացնում է Ստամբուլում հրատարակվող հայկական “Ագոս” երկլեզու /հայերեն, թուրքերեն/ շաբաթաթերթը, գրում է Ermenihaber.am-ը: Մրցույթը կազմակերպվել է վերոնշյալ ֆակուլտետի և Թուրքիայում Ադրբեջանի դեսպանության համագործակցությամբ: Մրցույթի հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ թուրքերը իբրև թե […]

Եռյակի հայտարարությունը` այսօր կայանալիք հանրահավաքի վերաբերյալ

Եռյակի՝ հասարակական լայն ընկալում ունեցող մարզային հանրահավաքները խոչընդոտելու, դրանց մասնակիցների քանակը, ազդեցությունը թեկուզ չնչին չափով նվազեցնելու համար իշխանությունը դիմում է զանազան, այդ թվում նաեւ ամոթալի մեթոդների։ Այդպիսի մեթոդներ նա արդեն իսկ կիրառել է Հրազդանում, Սիսիանում եւ Կապանում։ Արդյունքի չհասնելով, Արարատ քաղաքում նշանակված հանրահավաքի օրը իշխանությունը որոշել է պարզապես թաքնվել երեխաների ետեւում։ Հոկտեմբերի 3-ին ժամը 17-ին […]

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում քարաթափման հետևանքները վերացվել են

Հոկտեմբերի 3-ին` ժամը 10.40 դրությամբ, Մ2 ավտոճանապարհի 313 կմ-ում` Կապան-Քաջարան ճանապարհահատվածում, տեղի է ունեցել քարաթափում: ՛՛Կապանի ՃՇՇ՛՛ ՍՊԸ-ի կողմից կատարված մաքրման աշխատանքների արդյունքում ներկա պահին ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով երթևեկության համար: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Արմեն Աշոտյանի նոր ֆլեշ-մոբը /վիդեո/

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ հաշվի առնելով, որ վերջերս ավանդույթ են դարձել ՖԼԵՇ-ՄՈԲ-երը, այսօր՝ հոկտեմբերի 3-ին առաջարկեց մի նոր ֆլեշ-մոբ: Նախարարը բոլոր չափահաս քաղաքացիներին առաջիկա օրերին՝ մինչեւ Ուսուցչի մասնագիտական տոնը, զանգահարել իրենց գոնե մեկ ուսուցչի եւ շնորհավորել: Ֆլեշ-մոբի մանրամասները տեսանյութում:

Դեռ չենք կարողանում աշխարհին ապացուցել, որ Ցեղասպանություն եղել է

Ծաղկաձորում  շարունակվում  է ՛՛Ես եմ՛՛ միջազգային երիտասարդական կինոփառատոնը: Գրողների ստեղծագործական տանն ամեն օր մոտ երկու  տասնյակ ֆիլմ է ցուցադրվում, իսկ արդեն երեկոյան կլոր  սեղանի շուրջ կազմակերպվում քննարկումներ, որոնք  անցնում  են  բավականին բուռն: ՛՛Առաջին անգամ եմ մասնակցում  կինոփառատոնի և պիտի ասեմ, որ տպավորություններս  շատ լավն  են, իսկապես, ստեղծագործական  մթնոլորտ է տիրում: Երեկ քննարկում եղավ, որը բուռն […]

Որեւէ երկիր ապահովագրված չէ էբոլա վիրուսի ներթափանցումից. մասնագետ

Այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, ՀՀ ԱՆ հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը, խոսելով վերջերս պատուհաս դարձած էբոլա վիրուսից, նշեց, որ որևէ երկիր ապահովագրված չէ վիրուսի ներթափանցումից: “Ըստ Առողջապահական համաշխարհային կազմակերպության տվյալների՝ վիրուսի բռնկումից մինչ օրս գրանցվել է հիվանդացության 7200 դեպք, որից 3300-ը՝ մահվան ելքով: Վիրուսի […]

ԲՀԿ-ը պայման էր դրել

ԱԺ ԲՀԿ խմբակցությունը չի կիսում կառավարության տեսակետը 12 կետերի կատարման վերաբերյալ: ”Գրել են` այն ծրագրերը, որ ներկայացրել ենք, կան իրենց ծրագրերում, մի՞թե չպիտի լինեին”,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը: Ինչ վերաբերում է քննադատություններին, թե ինչու է ԲՀԿ-ն կողմ քվեարկել ”Շրջանառության հարկի” առաջին ընթերցմանը, ապա Մելքումյանն ասաց, որ կողմ են եղել, որ բեռը […]

Երբ գա իշխանությունը բաժանելու մասը, եռյակ չեք տեսնի

 ”ՀՀԿ-ն ԱԺ-ում մեծամասնություն է կազմում, իսկ առանց նրա բոլոր քաղաքակիրթ երկրներում դժվար կլինի որևէ ընտրություն կազմակերպել: Եթե կլինեն նոր ընտրություններ ու նոր մեծամասնություն, այդ ժամանակ ինքը թելադրողը կլինի: Գաղտնիք չէ, որ հիմա քաղաքական կյանքի թելադրողը ՀՀԿ-ն է”,-ԱԺ ճեպազրույցներին ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն` ի պատասխան հարցի, թե ինչ է նշանակում ՀՀԿ-ականների այն հայտարարությունը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՍեպտեմբերիՆոյեմբերի