07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԲՀԿ-ը պայման էր դրել

ԱԺ ԲՀԿ խմբակցությունը չի կիսում կառավարության տեսակետը 12 կետերի կատարման վերաբերյալ: ”Գրել են` այն ծրագրերը, որ ներկայացրել ենք, կան իրենց ծրագրերում, մի՞թե չպիտի լինեին”,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Ինչ վերաբերում է քննադատություններին, թե ինչու է ԲՀԿ-ն կողմ քվեարկել ”Շրջանառության հարկի” առաջին ընթերցմանը, ապա Մելքումյանն ասաց, որ կողմ են եղել, որ բեռը իջնի և եթե դեմ քվեարկեին, ապա բոլորը կասեին, որ ԲՀԿ-ը դեմ է ստվերի կրճատմանը: ”Պայմանով էինք կողմ քվեարկել, որ երկրորդ ընթերցման ժամանակ փոփոխություններ կատարվեն, դրանք չեն կատարվել և հիմա դեմ ենք”,-ասաց նա: 

Անդրադառնալով տեսակետին, թե առևտրականները ԲՀԿ-ի դրդմամբ են գնում բողոքի ակցիաներին` պատգամավորը շեշտեց. ”Մենք տեսել ենք, որ ժողովուդրը գնացել է կառավարություն, ապա եկել են Բաղրամյան փողոց, մենք չէինք կարող անտարբեր նայել, թե ինչ է, մենք անտարբե՞ր մնայինք”:


KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ