08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Որեւէ երկիր ապահովագրված չէ էբոլա վիրուսի ներթափանցումից. մասնագետ

Այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, ՀՀ ԱՆ հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը, խոսելով վերջերս պատուհաս դարձած էբոլա վիրուսից, նշեց, որ որևէ երկիր ապահովագրված չէ վիրուսի ներթափանցումից:

“Ըստ Առողջապահական համաշխարհային կազմակերպության տվյալների՝ վիրուսի բռնկումից մինչ օրս գրանցվել է հիվանդացության 7200 դեպք, որից 3300-ը՝ մահվան ելքով: Վիրուսի ներթափանցումը հանարապետություն կանխելու նպատակով Առողջապահության նախարարությունը սերտ համագործակցում է շահագրգիռ տարբեր կառույցների՝ քաղավիացիայի, նախարարությունների ու նաև զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչների հետ: Բարձրացվել է ողջ հանարպետության բուժանձնակազմի տեղեկացվածության մակարդակը, աշխատանքները շարունակական են, դրանք չեն դադարել”,- ասաց նա` նշելով, որ մեր տարածաշրջանում էբոլայի դեպքեր չեն գրանցվել:

Լիանա Թորոսյանը հիշեցրեց, որ էբոլա վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է 1976 թվականին՝ Աֆրիկայի Էբոլա գետի մերձակայքում, ինչի համար էլ ստացել է այդ անվանումը: Վիրուսի բնական պահոցները եղել են չղջիկները, որոնք հիվանդությունը փոխանցել են պրիմատներին: Այդ է պատճառը, որ Առողջապահության նախարարության հրահանգով վերջին շրջանում արգելվել է պրիմատների ներկրումը հանրապետության տարածք: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ