09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 3, 2014

Լարվածությունը մեծանում է. Ժողովուրդ

Երկու նախարարությունների միջև կարծես թե միջգերատեսչական լարվածություն է սկսվում: ”Ժողովուրդ”-ին հայտնի է դարձել, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը սեպտեմբերի 26-ին տուգանել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: Պատճառն այն է, որ այս տարվա հունիս ամսին նախարարության անունով հայտարարագրվել են 35653 խառը ապրանքներ, սակայն անհրաժեշտ փաստաթղթերը ճիշտ ժամանակին չեն ներկայացվեել մաքսային մարմին: Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:  

Հայաստանում կյանքը թանկացել է. Հայկական ժամանակ

”Հայկական ժամանակը” գրում է. ”ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին ինն ամիսների ընթացքում Հայաստանում գնաճը կազմել է 2,9 տոկոս։ Ըստ ԱՎԾ-ի՝ պարենային ապրանքները թանկացել են միայն մեկ տոկոսով, սպառման ապրանքները՝ 1,7 տոկոսով, ոգելից խմիչքն ու ծխախոտը՝ 7,2 տոկոսով, ծառայությունները՝ 6 տոկոսով, ոչ պարենային ապրանքները՝ 1,9 տոկոսով”: Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

”Մի բանին պիտի՞ դեմ լինենք, թե՞ չէ”. Հրապարակ

”Հրապարակը” գրում է. ”Պարզվում է՝ ԲՀԿ-ականներն այսօր ընդդեմ իշխանության ”կանգնում են” ժողովրդի կողքին՝ դեմ արտահայտվելով մի օրենքի, որին ամիսներ առաջ՝ կոնկրետ հունիսին 20-ին, կողմ են քվեարկել: Խոսքը ”Շրջանառության հարկի մասին” օրենքին է վերաբերում, որին վերոնշյալ օրը ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը պաշտոնապես հայտարարել են կողմ քվեարկելու մասին և ամբողջ կազմով կողմ են քվեարկել: ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը […]

Արմենը հազիվ է փրկվել.նորից խախտվել է հրադադարի ռեժիմը/լրացված/ֆոտո/

Երեկ` հոկտեմբերի 2-ին, ադրբեջանական կողմը դարձյալ խախտել է հրադադարի ռեժիմը: Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղի բնակիչ Արմեն Սահակյանը իր ՛՛ԶԻԼ՛՛ բեռնատարով գնացել էր գետից ավազ բերելու: Մեզ հետ զրույցում Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը նշեց, որ կրակոցները սկսել են անակնկալ. ՛՛Արմենը դուրս է թռել մեքենայից ու տակը պահվելով` մի կերպ փրկվել: Դեպքը տեղի է ունեցել կեսօրին: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՍեպտեմբերիՆոյեմբերի