28 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Արմենը հազիվ է փրկվել.նորից խախտվել է հրադադարի ռեժիմը/լրացված/ֆոտո/

Երեկ` հոկտեմբերի 2-ին, ադրբեջանական կողմը դարձյալ խախտել է հրադադարի ռեժիմը: Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղի բնակիչ Արմեն Սահակյանը իր ՛՛ԶԻԼ՛՛ բեռնատարով գնացել էր գետից ավազ բերելու:

Մեզ հետ զրույցում Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը նշեց, որ կրակոցները սկսել են անակնկալ. ՛՛Արմենը դուրս է թռել մեքենայից ու տակը պահվելով` մի կերպ փրկվել: Դեպքը տեղի է ունեցել կեսօրին: 6 կրակոց խոցել է մեքենան՛՛,-պատմեց գյուղապետը: 

Նրա փոխանցմամբ` կրակոցները դադարել են բավականին ուշ:՛՛Գյուղացիները նորմալ են ընկալում կատարվածը, սովորել ենք արդեն: Մենք բոլորս էլ պատրաստ ենք ամեն վարկյան բարձրանալ դիրքեր ու փոխադարձ պատասխան տալ՛՛,- հավելեց գյուղապետը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ