20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2014

Իզուր չէր, որ երկրում հոկտեմբերի 27 և մարտի 1 էր տեղի ունենում. Բագրատյանը՝ Քոչարյանին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Facebook-յան իր էջում անդրադարձել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին: ՛՛Քոչարյանը իր պաշտոնավարման ժամանակ արձանագրված երկնիշ աճը դարձրել է մատի փաթաթան։ Գրքեր է գրում այդ մասին, ֆիլմեր նկարում։ Եղե՞լ է այդ աճը, թե՝ ոչ։ Կամ որ եղել է ինչքա՞ն է եղել։ Ի՞նչ որակի աճ է եղել։ Օրինակ, Տիգրան Սարգսյանն […]

Ուսուցիչները նույնպես երեխաներ են. տնօրեն

Այսօր գիտելիքի օրն է:  Հանրապետության բոլոր դպրոցներում ուրախ տրամադրություն է և ուսումնական տարվա սկիզբ: Ուրախ տրամադրություն էր նաև Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցում: Երգ ու պար, ասմունք, ողջույնի խոսքերը իրար հաջորդելով իրական տոն դարձրին առաջին դասարանցիների մուտքը դպրոց: Ինչպես իր խոսքում նշեց դպրոցի տնօրեն Հայկանուշ Հովհաննիսյանը այս տարի ուրախալի փաստ է արձանագրվել […]

Բաշկիրիայում հզոր փոթորիկը մարդկային կյանքեր է խլել /ֆոտո, վիդեո/

Հզոր փոթորկի արդյունքում Բաշկիրիայի երեք համայնք խիստ տուժել է: Փոթորկի արդյունքում 2 հոգի մահացել է, կա 15 վիրավոր: Մահացածները 63 եւ 17 տարեկան տղամարդիկ են: Փոթորկի հետեւանքով 478 տուն է վնասվել, 2461 շինություն հոսանքազրկվել է, տեղեկացնում է Интерфакс-ը: 

Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել

Իսպանիայի առաջնության երկրորդ տուրի ”Բարսելոնա” 1-0 ‘’Վիլյառեալի’’ խաղի ժամանակ վնասվածք է ստացել կատալոնական ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Արգենտինացու մոտ ախտորոշվել է աջ ազդրի մկանի ձգում և վերականգման ժամկետը հայտնի կդառնա վաղը կայանալիք բուժզննումից հետո: Բացի այդ, ազդրի վնասվածք է ստացել նաև ”Բարսելոնայի” մեկ այլ հարձակվող Մունիր Էլ Հադադին։

Պայթյուն գազալցակայանում. կան տուժածներ

Սեպտեմբերի 1-ին, ժամը 10.02-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի գազալցակայանում լիցքավորման ընթացքում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել Մարտունի քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ  Երևանյան խճուղու թիվ 3 հասցեում գտնող «Հայկ և Նորիկ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում տեղի է ունեցել «ՎԱԶ-2101» մակնիշի 34 ML 887 պետհամարանիշով ավտոմեքենայի […]

Քաղաքապետարանին հաջողվեց բավականին թեժ ու աշխույժ ամառ պարգևել

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրի եզրափակիչ միջոցառումը «Դեպի դպրոց, բուհ ու գործ» խորագրով համերգն էր, որին մասնակցում էին հայկական էստրադայի տասնյակից ավելի երգիչներ։  Ողջունելով ներկաներին՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին, ինչպես նաև այն անհատներին ու կազմակերպություններին, ովքեր քաղաքապետարանի աջակիցը եղան եռամսյա այս ծրագիրն իրականացնելիս։ […]

Սեպտեմբերի 2-ից սկսած ամեն երեքշաբթի. Սփյուռք-ՀՀ ոստիկանություն ուղիղ կապ՝ Skype-ի միջոցով

Արտերկրի մեր հայրենակիցներին տեղեկատվություն ստանալու հարցում աջակցելու, ինչպես նաև խնդիրներ առաջանալու դեպքում արագ լուծում տալու նպատակով, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը այսուհետ հնարավորություն է ընձեռում ամեն երեքշաբթի, Երևանի ժամանակով ժամը 10-12-ը, սկայպի միջոցով հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին, մասնավորապես, ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ […]

Ինչպես անցնել աշխատանքային ռեժիմին արձակուրդից հետո. խորհուրդներ

Հոգեբան Սամվել Խուդոյանի խոսքով՝ արձակուրդից հետո մարդկանց 10-15%-ի մոտ նկատվում է դիսխոլիկ կոչվող երևույթը: Նրանց մոտ առաջանում է անտարբերության ու թուլության, հիասթափության պահ, պատճառը հիմնականում ոչ ճիշտ հանգիստն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը: Նա նշեց, որ հիմա  հոգեբանության մեջ նոր ուղղություն է ստեղծվում՝ հանգստի հոգեբանություն, որը հնարավորություն կտա մարդուն […]

Աշխատանքային ներգաղթյալները Ռուսաստանում այսօրվանից կարող են պատմության թեստ հանձնել

Այսօրվանից` սեպտեմբերի 1-ից Ռուսաստան ժամանող աշխատանքային ներգաղթյալները կարող են Ռուսաստանի պատմության մասին թեստ հանձնել, սակայն դեռեւս տստ ցանկության: Իսկ ահա 2015-ից այդ թեստն անցնելու են պարտադիր կարգով, որպեսզի օրինականապես աշխատանքի տեղավորվեն, տեղեկացնում է newsru.com-ը: Ինչպես նշվում է, ընդհանուր պատրաստվել է պատմության վերաբերյալ 100 հարց` յուրաքանչյուր հարցին պատասխանի 5 տարբերակով: Այսօրվանից հարցերը իրենց տարբերակներով կտեղադրվեն ռուսական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի