29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Իզուր չէր, որ երկրում հոկտեմբերի 27 և մարտի 1 էր տեղի ունենում. Բագրատյանը՝ Քոչարյանին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Facebook-յան իր էջում անդրադարձել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին:

՛՛Քոչարյանը իր պաշտոնավարման ժամանակ արձանագրված երկնիշ աճը դարձրել է մատի փաթաթան։ Գրքեր է գրում այդ մասին, ֆիլմեր նկարում։ Եղե՞լ է այդ աճը, թե՝ ոչ։ Կամ որ եղել է ինչքա՞ն է եղել։ Ի՞նչ որակի աճ է եղել։ Օրինակ, Տիգրան Սարգսյանն ասում է, որ աճը փուչիկային է եղել։ Վերջին տարիներին սա Տ.Սարգսյանի միակ միտքն է, որին գոնե մասամբ համաձայն եմ։ Այ հիմա ինձ էլ են “դիտողություն” անուն. եղբայր համ ասում ես աճ չի եղել, համ էլ ասում ես Քոչարյանի բախտը բերեց։ Ուզում եմ նշել, որ միշտ էլ ասել եմ. աճ եղել է։ Բայց զգալիորեն ցածր, քան արձանագրել է ԱՎԾ-ն։

Ենթադրում եմ, որ բարձր աճերը նկարվել են ճնշման արդյունքում։ Իզուր չէր, որ երկրում հոկտեմբերի 27 և մարտի 1 էր տեղի ունենում։ Արդեն ավարտում եմ մի գիտական մի հետազոտություն՝ քոչարյանական տնտեսական աճի մասին։ Խմբագրում եմ, ճշտում եմ, հրապարակախոսական շունչ եմ տալիս նյութին։ Ամենաուշը նոյեմբերի սկզբներին հայ ընթերցողը հնարավորություն կունենա տեսնելու իրականությունը։ Ի դեպ, Քոչարյանի պաշտոնավարման շրջանում բարձր աճեր նկարելով ԱՎԾ-ն սպառեց լիմիտը հաջորդ Նախագահի և երեկվա ու այսօրվա կառավարության համար։ Վերջիններս հնարավորություն չունեն թվերը կեղծել այնքան, ինչքան դա արվում էր երկրորդ Նախագահի օրոք՛՛։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ