15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ուսուցիչները նույնպես երեխաներ են. տնօրեն

Այսօր գիտելիքի օրն է:  Հանրապետության բոլոր դպրոցներում ուրախ տրամադրություն է և ուսումնական տարվա սկիզբ: Ուրախ տրամադրություն էր նաև Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցում: Երգ ու պար, ասմունք, ողջույնի խոսքերը իրար հաջորդելով իրական տոն դարձրին առաջին դասարանցիների մուտքը դպրոց: Ինչպես իր խոսքում նշեց դպրոցի տնօրեն Հայկանուշ Հովհաննիսյանը այս տարի ուրախալի փաստ է արձանագրվել առաջին դասարանցիների թվաքանակի առումով:

“Մենք ունենք 105 առաջին դասարանցի, պատկերացնում եք ինչ ուրախալի է….”,-նշեց տնօրենը հավելելով, որ այսօր նաև ուսուցիչների տոնն է.”Ուսուցիչները նույնպես երեխաներ են”:

Henaran.am-ի խմբագրակազմը  սիրով շնորհավորում է հանրապետության բոլոր դպրոցականներին ու ուսուցիչներին, մաղթում գիտելիքի արժեքը իրապես ընկալելու և այն սիրով յուրացնելու ունակություն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ