13 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչպես անցնել աշխատանքային ռեժիմին արձակուրդից հետո. խորհուրդներ

Հոգեբան Սամվել Խուդոյանի խոսքով՝ արձակուրդից հետո մարդկանց 10-15%-ի մոտ նկատվում է դիսխոլիկ կոչվող երևույթը: Նրանց մոտ առաջանում է անտարբերության ու թուլության, հիասթափության պահ, պատճառը հիմնականում ոչ ճիշտ հանգիստն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:

Նա նշեց, որ հիմա  հոգեբանության մեջ նոր ուղղություն է ստեղծվում՝ հանգստի հոգեբանություն, որը հնարավորություն կտա մարդուն հասկանալ ինչպես կազմակերպել արդյունավետ հանգիստ, որպեսզի հոգեբանորեն ևս հանգիստը կայանա: ՛՛Մեծ մասը արձակուրդ են վերցնում հիմնականում ամռանը, սա լրացուցիչ ադապտացիայի խնդիր է առաջացնում, մոտ մեկ ամիս է տևում հանգիստը, ու մարդու ռեժիմը բավական երկար ժամանակով փոխվում է:

Բնականաբար, արձակուրդից գալուց հետո առաջ է գալիս հարմարման խնդիր՛՛,-նշեց Խուդոյանը: Նա խորհուրդ է տալիս հանգստի վայրն ու եղանակը /պասիվ, ակտիվ/ ընտրել՝ նայելով սրտի ցանկությանը:  ՛՛Սրտիդ պետք է նայես, ուր է քեզ ձգում, և ոչ թե ուր են գնում բոլորը, և այն ինչ աշխատանք է անում անձը, դրա հակառակը պետք է լինի արձակուրդի ժամանակ՛՛: Բացի այդ նա շեշտեց,որ արձակուրդից պետք է մի քանի օր շուտ գալ ու նախապատրաստվել աշխատանքին, ռեժիմը փոփոխել մի քանի օր շուտ:

՛՛Լավ նշան է, եթե արձակուրդից հագենում ես, արձակուրդի նորմալը 24 օրն է՛՛,-հավելեց ասուլիսի մյուս բանախոսը՝ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նա նկատեց, որ յուրաքանչյուրին է արձակուրդ անհրաժեշտ, քանի որ այն մարդն, ով չի հանգստանում, վատ է աշխատում ու չի զարգանում: Սոցիոլոգը հիշեցրեց, որ խորհրդային միության ժամանակ ընտանիքների մեծամասնությունն արձակուրդն անցկացնում էր տանը, կամ գնում էին գյուղ: Հիմա հայաստանցիների մի մասն է միայն կարողանում դուրս գալ երկրից՝ մեկնելու հանգստի: ՛՛Պիտի կարողանանք վերականգնել հանգստի կուլտուրան՛՛,-նկատեց Ադիբեկյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ