Պատահարներ Երևանում և Աբովյանում

Սեպտեմբերի 4-ին, ժամը 14.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 53 շենքի դիմաց «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Սեպտեմբերի 4-ին, ժամը 22.45-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել 72-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: […]