20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 30, 2014

Կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել

Սեպտեմբերի 30-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը: Շփման գծի հակառակ կողմից […]

”Մարդիկ մի քանի անգամ վերընտրվել են և դեռ մի քանի անգամ էլ կվերընտրվեն”

Ազգային ժողովում Տեղական ինքնակառավարման մարմինների ու ԸՕ հետ կապված օրենքներում փոփոխությունների քննարկման ժամանակ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ պետք է սահմանափակել համայնքի ղեկավարների ընտրվելու քանակը: ‘’Օրինակ մեկ անգամ ընտրվեց, երկրորդ անգամ ընտրվեց, երրորդ անգամ չի կարելի: Ութ տարի աշխատեցիք, գնացեք ձեր տուն, թողեք ուրիշ մարդ գա հիմա էլ’’,-ասաց նա: Պատգամավորը նկատեց, որ իր այս […]

Վարչապետը ընդունել է

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը և ՀՀ տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին ու տնտեսության զարգացման միտումներին վերաբերող հարցեր:  Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն իր քայլերն ուղղել է   տնտեսական միջավայրի բարելավմանը, ստվերային տնտեսության, կոռուպցիայի դեմ պայքարին,  աղքատության կրճատմանը: Վարչապետի […]

Մահապատժի են դատապարտել կնոջը, որը սպանել է իրեն բռնաբարել փորձող տղամարդուն

Իրանում մահապատժի է դատապարտվել 26-ամյա Ռեյհանե Ջաբարին, ով սպանել էր իրեն բռնաբարել փորձող տղամարդուն, հաղորդում է Amnesty International-ը: Կնոջ մահապատիժը նախատեսված էր ապրիլին, սակայն միջազգային հանրության ճնշման տակ հետաձգվել էր. այն ժամանակ 200 հազար ստորագրություն էր հավաքվել, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ հանձնակատարը խնդրել էր վերանայել գործը: Մահապատժի մասին հայտնի է դարձել աղջկա մոր՝ Facebook-ում […]

Հայաստանի և Հունաստանի միջպետական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել բարձր մակարդակով. ՀՀ նախագահ

Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Հունաստանի Հանրապետության Նախագահ Կարոլոս Պապուլիասի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է Հայաստանի և Հունաստանի նախագահների առանձնազրույցը: Սերժ Սարգսյանը և Կարոլոս Պապուլիասը բանակցությունները շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ, որոնց ավարտին ստորագրվել են հայ-հունական հարաբերությունների ամրապնդմանն […]

Հայուհին Շվեդիայի խորհրդարանի փոխնախագահ է ընտրվել

Ինչպես հաղորդել է Շվեդիայի հանրային ռադիոն,  Շվեդիայի խորհրդարանի` Ռիքսթագի քվեարկության արդյունքում հայուհի Իզաբելա Դինգիզյանը, ով ներկայացնում  է Կանաչների կուսակցությունը, ընտրվել է խորհրդարանի նախագահի երրորդ տեղակալ: Ռիքսթագի խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվել է Ուրբան Ալինը:

Զենք-զինամթերք` Երևան-Երասխ ճանապարհին

Սեպտեմբերի 29-ին, ժամը 16.00-ին, մի քաղաքացուց ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ճանապարհից ուղեկալ տանող ճանապարհի 2-րդ էլեկտրասյան մոտ զենք-զինամթերք է թողել: Մեկնած օօպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, ՛՛Ֆ-1՛՛ տիպի 2 նռնակ`առանց պայթուցիչի, ՛՛ՈՒԶՌԳՄ՛՛ տիպի 2 պայթուցիչ, ՛՛4x1M՛՛ գրառումով ծխարձակող գլան և ՛՛ԱԿՍ՛՛ տիպի ինքնաձիգի 5.45 […]

Սարկիսովը` Դուբլի և գոլային փոխանցման հեղինակ

Սեպտեմբերի 29-ին, Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 12-րդ տուրում Նիժնի Նովգորոդի ”Վոլգան” 6:0 հաշվով ջախջախել է  Խաբարովսկի ”ԲՄԱ Էներգիային”: Այս մրցավեճի լավագույն խաղացողը Արթուր Սարկիսովն էր, ով դարձել է դուբլի եւ երկու արդյունավետ փոխանցման հեղինակ: ”Վոլգա” – ”ԲՄԱ Էներգիա”՝ 6:0 Գոլերը՝ Կուխարչուկ 5,62,  Սարկիսով 16, 37,  Պոլյանին 25, Կոզլով 34: Լավ է, որ Արթուր Սարկիսովն ու Էդգար Մանուչարյանը […]

Հեռանան բարիդրացիական

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նշանակումից հետո մարզպետարանի մի քանի վարչության պետեր աշխատանքից ազատվելու դիմում են գրել: Նրանց նման առաջարկ է արել աշխատակազմի քարտուղար Ռազմիկ Ղազարյանը՝ ասելով, որ “հեռանան բարիդրացիական”: Մինչ այդ ազատման դիմումներ են գրել Սյունիքի փոխմարզպետ Աշոտ Մարդյանը, քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանը, կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Նաիրա Ավանեսյանը: Մեր տեղեկություններով, այսօր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի