11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Մահապատժի են դատապարտել կնոջը, որը սպանել է իրեն բռնաբարել փորձող տղամարդուն

Իրանում մահապատժի է դատապարտվել 26-ամյա Ռեյհանե Ջաբարին, ով սպանել էր իրեն բռնաբարել փորձող տղամարդուն, հաղորդում է Amnesty International-ը:

Կնոջ մահապատիժը նախատեսված էր ապրիլին, սակայն միջազգային հանրության ճնշման տակ հետաձգվել էր. այն ժամանակ 200 հազար ստորագրություն էր հավաքվել, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ հանձնակատարը խնդրել էր վերանայել գործը:

Մահապատժի մասին հայտնի է դարձել աղջկա մոր՝ Facebook-ում արված գրառումից: Նա պատմել է, որ հսկիչը բջջային է տրամադրել Ռեյհանեին, որն էլ զանգել է մորը և հրաժեշտ տվել: Նա կախաղան կհանվի։

 Նշենք, որ 2007-ին Ռեյհանեն դանակով հարված էր հասցրել Իրանի հետախուզության նախկին աշխատակցին, ով նրան թմրանյութով հյութ էր հյուրասիրել և փորձել սեռական բռնության ենթարկել: Իսկ մահապատժի դատապարտվել էր 2009-ին:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ